Գյուղ | |||
---|---|---|---|
Խաչփառ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արարատի | ||
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Մասիսի շրջան | ||
Գյուղապետ | Ղազար Մարտիրոսյան | ||
Հիմնադրված է | 1831[1] թ. | ||
Այլ անվանումներ | Զահմեթ, Խաչափար,Խաչափարախ, Խաջաբարախ | ||
Մակերես | 3.1 կմ² | ||
ԲԾՄ | 847 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲2049 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Խաչփառ (մինչև 1935 թ.` Խաչափարախ, մինչև 1991 թ.` Զահմեթ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Հրազդան գետի աջ ափի հարթավայրում, թաղված այգիների մեջ։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 25 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 847 մ։ Խաչփառ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խաչփառի մշտական բնակչությունը կազմել է 2049, առկա բնակչությունը՝ 1934 մարդ[4]։ Մինչև 1989 թ. բնակեցված է եղել հիմնականում ադրբեջանցիներով[5][6], այնուհետ` հայերով։ Խաչփառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։