Խնկոյան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Գտնվում է Փամբակ գետի ափին, մարզկենտրոնից 48 կմ հարավ-արևմուտք։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ճակնդեղի մշակությամբ և պտղաբուծությամբ։ 1980 թվականի դրությամբ կան շինանյութերի հանքավայրեր։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, մսուր-մանկապարտեզ։ Խնկոյանում է ծնվել Խնկո Ապերը, այստեղ է նրա տուն-թանգարանը։ Գյուղը հիմնադրել են Բասենից և Մուշից եկածները 1827-1828 թվականներին։
Առաջին բնակիչները 1826 թ. եկել են Վերին Բասենի Իշխու գյուղից, իսկ 1828 թ. նրանց են միացել Կարսի և մասամբ Մուշի գավառներից ներգաղթած հայերը։ Նրանք բնակություն են հաստատել լեռներով օղակված հովտում։ Առաջին բնակիչները գյուղն անվանել են Հատիկ, իսկ թուրքերի տիրապետության օրոք, ինչպես Փամբակի լեռնաշխարհի մնացած գյուղերը այս գյուղը ևս ստացավ թուրքական անուն՝ Ղարաբոյա, որ հայերեն նշանակում է սև հող։ Թուրքական տիրապետության ավարտից հետո, 1936 թ. գյուղը վերանվանվեց Խնկոյան ի պատիվ Աթաբեկ Խնկոյանի, որին իր ընտրած գրական անունով կոչվում էին Խնկո Ապեր։ Գյուղի կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձանը։
Բնակավայրը գտնվում է հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Բազումի և Փամբակի լեռնաշղթաների հատման տեղում, Գյումրի-Վանաձոր մայրուղուց 2 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից հեռու է 48 կմ, Սպիտակից՝ 26 կմ, Գյումրիից՝ 23 կմ։ Գյուղի տարածքից սկիզբ է առնում Փամբակ գետը։ Կլիման բարեխառն է՝ ամռանը մեղմ և զով, առավելագույն ջերմաստիճանը հասնում է 27 C°, ձմեռը ցրտաշունչ է, բքառատ ու երկարատև՝ շուրջ 5 ամիս տևողությամբ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խնկոյանի մշտական բնակչությունը կազմել է 259, առկա բնակչությունը՝ 255 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 95» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 706
|
---|
| | | Համայնքներ | | |
---|
| Քաղաքներ | |
---|
| Գյուղեր | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 61)։
|