Խոսե Անտոլինես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ ուշ քան նոյեմբերի 7, 1635 |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[1] |
Վախճանվել է | մայիսի 30, 1675[1][2][3][…] (39 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո |
Ժանր | հոգևոր արվեստ |
Ուսուցիչ | Francisco Rizi? |
Աշակերտներ | Francisco Rizi? |
![]() |
Կլաուդիո Խոսե Վիսենտե Անտոլինես (անգլ.՝ José Antolínez / Claudio José Vicente Antolínez, ոչ ուշ քան նոյեմբերի 7, 1635, Մադրիդ, Իսպանիա[1] - մայիսի 30, 1675[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[1]), 17-րդ դարի երրորդ քառորդի իսպանացի նկարիչ։ Իսպանական գեղնկարչության ոսկեդարի մադրիդյան դպրոցի առավել նշանավոր գեղանկարիչներից է, որ ստեղծել է կրոնական բովանդակությամբ մասշտաբային նկարներ։ Այս աշխատասեր նկարչի ստեղծագործական ժառանգությունը, չնայած նրա կարճատև կյանքին, պահպանվել է ամբողջ ծավալով և ներկայանում է ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ սյուժեներով։ Նշանավոր գունանկարիչը կիրառել է գույնի իր անհատական ընկալումը, մշակելով Տիցիանի, Ռուբենսի և Վերոնեզեի թողած փորձը։
Խոսե Կլաուդիո Վիսենտե Անտոլինեսը ծնվել է 1635 թվականին Մադրիդում, Խուան Անտոլինեսի և Անա դե Սարաբիայի ընտանիքում[4]։ Հայրը կոմոդներ պատրաստող հյուսն է եղել։ Մկրտվելիս (մկրտությունը կայացել է 1635 թվականի նոյեմբերի 7-ին Ալկալա դե Էնարեսում) տղան ստացել է Կլաուդիո Խոսե Վիսենտեն։
Որպես նկարիչ` նա իր կրթությունը ստացել է նկարիչ Դե Բենավիդեսի համեստ արվեստանոցում (Julián González de Benavides): Շուտով, համաձայն Անտոնիո Պալոմինոյի գրավոր վկայության, երիտասարդն ընդունվել է Ֆրանսիսկո Ռիսիի վարպետանոց, որը գտնվում էր Մադրիդում[5]։ Այստեղ նա արագ առաջադիմել է` զարգացնելով իր գեղանկարչական վարպետությունը, և դարձել Ռիսիի բազմաթիվ աշակերտների մեջ առաջինը` դրանով իսկ շատերի թշնամանքը վաստակելով[6]։
Խոսե Անտոլինեսն առաջին հերթին հայտնի է կրոնական թեմաներով իր խոշոր նկարներով (հատկապես շատ են անբասիր հղիության թեմաներով նկարները)։ Անտոլինեսը հավասարապես լավ տիրապետում էր բոլոր ժանրերին` ներառյալ դիմանկարը, կերպարներով բնանկարը, ժանրային դրամաներով ինտերիերի պատկերումը (այսպես կոչված` բոդեգոն` տարբեր տեսակի ապասքով, որոնք Վելասկեսի վաղ շրջանի ոճով են)[7]։
Խոսե Գարսիա Իդալգոն իր «Թագավորական գեղանկարչական արվեստի ուսումնասիրության սկզբունքներ» աշխատության մեջ նկարչին անվանել է «բնանկարի ու դիմանկարի երկրորդ Տիցիան»[8]։ Իր հերթին ռուս գեղանկարիչ և արվեստի պատմաբան Ալեքսանդր Բենուան նշել է Անտոլինեսի նկարչության վրա վենետիկյան դպրոցի ներկայացուցիչների, հատկապես Վերոնեզեի ու Տիցիանի ազդեցությունը։
![]() |
Անտոլինեսի գործերում կարծես ներկերի շերտերից շողացող ոսկի կա, և այդ յուրահատկությունը բնորոշ է միայն ամենանուրբ գունանկարիչներին։ - Ալեքսանդր Բենուա, «Գեղանկարչության պատմություն»
|
![]() |
«Աղքատ նկարիչը կամ նկարներ վաճառողը» կտավի (պահվում է Մյունխենի պինակոտեկում) ժանրային տեսարանը ներկայացնում է բացառիկ արժեք և հոգեբանական արտահայտչականություն։ Այն իտալացի գեղանկարիչ Ագոստինո Կարաչիի համանուն նկարի ինտերպրիտացիան է։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Անտոլինես» հոդվածին։ |
|