Ծաղկաբեր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Ծաղկաբեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՍպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1]
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1195[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծաղկաբեր (Հայաստան)##
Ծաղկաբեր (Հայաստան)
Ծաղկաբեր (Լոռու մարզ)##
Ծաղկաբեր (Լոռու մարզ)

Ծաղկաբեր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 42 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա։

Գյուղը նախկինում Ավդիբեկ անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[3]։ Գյուղը 1939 թ. մայիսի 4-ին վերանվանվել է Ծաղկաշեն, 1967 թ. հոկտեմբերի 21-ին` Ծաղկաբեր[4]։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղն ունի «Ժամ» ավերակ եկեղեցի, Սբ. Նարեկ, Սբ. Հովհաննես և Թուխ Մանուկ մատուռներ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1750 մ բարձրության վրա, իսկ հողատարածքների գրեթե 60%-ից ավելին 2000 մ բարձրության վրա։ Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ շոգ։ Հաճախակի են չորային, երաշտային տարիները, որոնց պատճառով շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին։ Գարնան վերջին ցրտահարությունները լինում են մինչև հունիսի 20-ը։ Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որի շենքը կառուցվել է 2001 թվականին։ Համայնքը չունի համայնքային կենտրոն. գյուղապետարանը և գրադարանը գործում են մանկապարտեզի շենքում։ Կա բուժ. կետ, որը վերանորոգման կարիք ունի, գործում է ժամանակավոր շինությունում։ Վանաձոր-Գյումրի մայրուղուց մինչև գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգման կարիք ունի։Արդեն նորոգվել է:

Գյուղն ուներ մի գեղեցիկ, բայց Էջմիածնի հաշվառման մատյաններում երբեք չգրանցված եկեղեցի։ Երկրաշարժի արդյունքում եկեղեցին ավերվել է։ Գյուղի կողքին Ներկարար անունով մի լեռ կա։ Տարվա մեջ մեկ-երկու անգամ, գարնան վերջին կամ ամռան սկզբին, իրիկնադեմին արևը բարձրանում է Ներկարարի գագաթը և ծածկվում ամպերի մեջ։ Հենց այդ ժամանակ ամպերի քողը պատրվում է յոթ տեղից, և արևի յոթ ճառագայթախրձեր ծիածանի յոթ գույներով են ներկում Ծաղկաբերի ցորենի արտերը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկաբերի մշտական բնակչությունը կազմել է 1195, առկա բնակչությունը՝ 981 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[5], որոնց մի մասի նախնիները 1827-1828 թվականներին գաղթել են Մուշի և Բասենի գյուղերից[4]։ Ծաղկաբերի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 133 771[5] 1332 1653 1732 1288 1530 1196 986[7] 1343 1195[2]

Հայտնի ծաղկաբերցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 34
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 832
  5. 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 99» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
  7. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712