Ծաղկալանջ (նախկին անվանումը՝ Աղջաղալա),
գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք։ Վերանվանվել է Ծաղկալանջ 1978 թ. հունվարի 25-ին[4]։
Նախկինում Աղջաղալա անվան տակ մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկալանջի մշտական բնակչությունը կազմել է 957, առկա բնակչությունը՝ 929 մարդ[5]։ Մինչև 1918 թ. գյուղն ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն, այնուհետ եղել հայաբնակ[6]։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 գաղթել է Մակուից, մի մասը՝ 1915-1916 թվականներին Կարսից և Կաղզվանից[4]։ Ծաղկալանջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1539 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 31%, աշխատունակներ՝ 53%, հետաշխատունակներ՝ 16%։ Գյուղն ունի 280 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (301 հա), կան պտղատու (1,3 հա) և խաղողի այգիներ (4,2 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 67 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 832
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 712. — 4696 p.
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Արմավիրի շրջան | |
---|
| Վաղարշապատի շրջան | |
---|
| Բաղրամյանի շրջան | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|