- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկահովիտ (այլ կիրառումներ)
Ծաղկահովիտ, գյուղական համայնք Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռնազանգվածի հյուսիսային ստորոտին, Ծաղկահովիտ գետի ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 51 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2100 մ։
Մինչ 1946 թվականը անվանվել է Հաջի-Խալիլ։
1850-ական թվականներին գյուղը հիմնադրել են Անիի շրջակա գյուղերից եկածները։
Ծաղկահովիտի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (XIX դար) և «Թուխ Մանուկ» մատուռը (19-XX-րդ դդ.)։ Ծաղկահովիտի հարավարևելյան մասում պահպանվել է մ.թ.ա. 3-րդ-1-ին հազարամյակի «Ծաղկահովիտ» քաղաքատեղին[4]։ Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ Ուրարտական դամբարաններ և բնակատեղիներ։