Ծաղկյա պասաժ

Péra
Մի շարք ռեստորաններ Իստիկլյալ պողոտայի վրա
Տեսարան դեպի ապակյա գմբեթը

Ծաղկյա պասաժ (թուրքերեն՝ Çiçek Pasajı), սկզբնապես այն անվանվել է՝ Cité de Péra, հայտնի պատմական պասաժ է Իստիկլյալ պողոտայի վրա Բեյօղլու թաղամասում։ Այն իրար է միացնում Իստիկլյալ և Սահնե փողոցները։

1876 թվականին բացված Ծաղկյա պասաժը իրենից ներկայացնում է փակ պատկերասրահ և գտնվում է պատմական սրճարանների, գինետների և ռեստորանների հարևանությամբ։

Ներկայիս Ծաղկյա պասաժի տեղում ժամանակին տեղակայված էր Նաում թատրոնը, որը 1870 թվականին վնասվեց հրդեհի պատճառով, որը բռնկվել էր Պերայում[1][2][3][4]։ Թատրոն հաճախ էին այցելում Աբդուլ Ազիզ և Աբդուլ Համիդ II-րդ սուլթանները, և այս թատրոնում Ջուզեպպե Վերդիի Տրուբադուր օպերան ավելի վաղ է բեմադրվել, քան Փարիզի օպերային թատրոններում[4]։

1870 թվականի հրդեհից հետո թատրոնը գնվել է տեղացի հույն բանկիր Քրիստակիս Զոգրաֆոսի կողմից։ Թատրոնի տեղում կառուցվեց ներկայիս շենքը՝ Ծաղկյա պասաժը, որը նախագծել էր ճարտարապետ Կլեանթիաս Զաննոսան։ Շինությունը իր գոյության առաջին տարիներին կրում էր Cité de Péra  կամ Hristaki Pasajı  (Քրիստակիսի պասաժ) անվանումը։ Yorgo'nun Meyhanesi դարձավ առաջին գինետունը, որը բացվեց Ծաղկյա պասաժում։ 1908 թվականին մեծ վեզիր Սայիդ փաշան գնեց շենքը և այն սկսվեց անվանվել Sait Paşa Pasajı  (Սայիդ փաշայի պասաժ)։

1917 թվականի հեղափոխությունից հետո բազում սնանկացած ռուս ազնվականներ ծաղիկ էին վաճառում այս պասաժում։ 1940-ական թվականներին շենքը հիմնականում զբաղեցրած էր ծաղկյա խանութներով, որն էլ տվեց նրա անվանումը Ծաղկյա պասաժ։

1988 թվականի վերակառուցումից հետո, այնտեղ հիմնականում սկսեցին գործել բարեր և ռեստորաններ։

Ամենավերջին վերակառուցումը տեղի է ունեցել 2005 թվականի դեկտեմբերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]