Գյուղ | |||
---|---|---|---|
Ծաղկունք | |||
Գյուղի մուտքը | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարածաշրջան | ||
Համայնք | Արմավիրի մարզ | ||
Գյուղապետ | Դավիթ Կարապետյան | ||
Մակերես | 3.8 կմ² | ||
ԲԾՄ | 875 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲1144 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ծաղկունքցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1133[3] | ||
|
Ծաղկունք (նախկին անվանումը՝ Վերին Այլանլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, մարզկենտրոնից 21 կմ հյուսիս-արևելքում՝ ծովի մակերևույթից 875 մ բարձրության վրա։ Ծաղկունք է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4-ին[4]։ Գյուղն ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի[5]։
Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկունքի մշտական բնակչությունը կազմել է 1144, առկա բնակչությունը՝ 1099 մարդ[6]։ 1831 թվականին ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն (114 հայ և 30 ադրբեջանցի բնակիչ), 1873 թվականից եղել է գրեթե բացառապես հայաբնակ[7]։ Ծաղկունքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1295 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 30%, աշխատունակներ՝ 56%, հետաշխատունակներ՝ 14%։ Գյուղն ունի 250 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի և Քասաղ գետի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (118հա), կան խաղողի այգիներ (3հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 22 և 56 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, այգեգործությամբ, բանջարաբոստանային և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
|
|