Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից անգլ.՝ Killer Klowns from Outer Space | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1], այլմոլորակայինների ներխուժում, սարսափ ժանրի կատակերգություն, սարսափ ֆիլմ և կինոկատակերգություն |
Թեմա | այլմոլորակայինների ներխուժում |
Թվական | 1988 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սթիվեն Չիոդո |
Պրոդյուսեր | Չարլզ Չիոդո, Սթիվեն Չիոդո և Էդվարդ Չիոդո |
Սցենարի հեղինակ | Չարլզ Չիոդո և Սթիվեն Չիոդո |
Դերակատարներ | Գրանտ Քրամեր[2][3], Սյուզան Սնայդեր[2], Ջոն Ալեն Նելսոն[2], Ռոյալ Դենո[2], Ջոն Վերնոն[2] և Քրիստոֆեր Տիտուս[2] |
Երաժշտություն | Ջոն Մասարի |
Մոնտաժ | Քրիստ Ռոտ |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Media Home Entertainment |
Տևողություն | 88 րոպե |
Շահույթ | 745 $[4] |
Killer Klowns from Outer Space Վիքիպահեստում |
«Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» (անգլ.՝ Killer Klowns From Outer Space), ամերիկյան ֆանտաստիկ կատակերգություն, 1988 թվականի սարսափ ֆիլմ, որի ռեժիսորն է Սթիվեն Չիոդոն։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1988 թվականի մայիսի 27-ին։ Սյուժեն պատմում է օտար ծաղրածուների մասին, որոնք պատրաստվում են մարդկանց վերածել մթերքի։ Ֆիլմը արժանացել է բուռն արձագանքների։
Սիրահար զույգը՝ երիտասարդ Մայքը և Դեբին գտնվում էին քաղաքի ավտոկայանատեղիում, որտեղ երկնքում նկատում են թռչող երկնաքար, և ըստ նրա հետագծի անկման որոշում են, որ այն կընկնի անտառում։ Հետաքրքրությունից դրդված երիտասարդները գնում են անտառ, որպեսզի տեսնեն ընկած երկնաքարը։ Հասնելով երկնաքարի ընկնելու վայրը, զույգը չի նկատում այն, բայց զարմանքով տեսնում է մի մեծ, վառ, գույնզգույն լույսերով զարդարված կրկեսային վրան։ Մայքն ու Դեբին մտնում են վրան ու տեսնում վարդագույն բամբակից պատրաստված մեծ բոժոժներ, որտեղ նրանք հայտնաբերում են մարդկանց մարմիններ, որոնք ծաղրածու-այմոլորակայինները օգտագործվում են որպես սնունդ։ Հազիվ փախչելով ծաղրածուների կրկեսային վրանից, Մայքն ու Դեբին գնում են իրենց փոքր քաղաքի ծայրամասում գտնվող ոստիկանություն, որպեսզի հայտնեն տեղի ունեցածի մասին։ Ոստիկանությունում զույգը գտնում է Դեբիի նախկին ընկերոջը՝ Դեյվին և ավագ սպա Կուրտիսա Մուինիին, որոնց նրանք փորձում են համոզել, որպեսզի նրանք գնան և տեսնեն կրկեսային վրանի վայրէջքի տեղը։ Սակայն ծաղրածու-այլմոլորակայինները արդեն շարժվել էին Մայքի և Դեբիի հետքերով և եկել քաղաք, որտեղ սկսել են ավելացնել իրենց սննդի պաշարները։
Ֆիլմի երաժշտությունը գրել և կատարել է ամերիկյան The Dickies փանք-ռոք խումբը[5]։
2011 թվականին տեղեկություններ կային ֆիլմի հնարավոր շարունակության մասին՝ հետևյալ անվանումով «Մարդասպան-ծաղրածուների վերադարձը տիեզերքից» 3D ձևաչափով (անգլ.՝ The Return of the Killer Klowns from Outer Space in 3D)[6]: Գրանտ Կրամերը, որը խաղացել է Մայքի Տաբակոի բնօրինակ դերում, հայտնել է, որ գրել է նոր ֆիլմի սցենարը, սակայն նկարահանումները չի կարող սկսել, քանի դեռ դիստրիբյուտորների հետ պայմանագիր չի կնքվել[6]։
2016 թվականին Սթիվեն Չիոդոն պատմել է, որ ֆիլմի շարունակություն կստանա նոր կյանք հեռուստասերիալի տեսքով[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծաղրածու-մարդասպանները տիեզերքից» հոդվածին։ |
|