Գյուղ | |||
---|---|---|---|
Ծովազարդ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Շրջան | Կամոյի շրջան | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ և Կամոյի շրջան | ||
Մակերես | 39,1 կմ² | ||
ԲԾՄ | 2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1905[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ծովազարդ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[2]։
Գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափից մոտ 2 կմ հեռավորությամբ, Սևան-Գավառ ավտոճանապարհի վրա, մարզկենտրոն Գավառից 16 կմ հյուսիս-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա։
Ներկայիս բնակչության նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանից։
Ծովազարդի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 887 | 802 | 1307 | 1374 | 1525 | 1572 | 1836 | 2025 | 1905[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։
Գյուղում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզ.), եկեղեցի (17-18դդ.), 12-15 դդ. արձանագրություններով խաչքարեր և գերեզմանոց։
|