Գյուղ | ||
---|---|---|
Ծվար | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Բիթլիսի գավառ | |
Այլ անվանումներ | Ձիվար, Ձվար, Սուվար, Ցվար | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 86 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ծվարեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ծվար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում` Դատվանի գյուղախմբում։ Գտնվում էր Բիթլիս քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք, Բիթլիս գետի վերին հոսանքի ձախ կողմում։
XIX դարի վերջում ուներ 30 տուն, իսկ 1909 թվականին 17 տուն` 86 բնակչով։
Տեղի հայ բնակչությանը թուրքերն առաջին անգամ կողոպտել ու ջարդել են 1895 թվականին, իսկ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ ենթարկել են բռնագաղթի։
Ծվարն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, իսկ գյուղի արևելյան կողմում գտնվում էր Ս. Խաչ ուղտատեղին[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 143)։ |
|