Կաետան Աբգարովիչ լեհ.՝ Kajetan Abgarowicz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 7, 1856 |
Ծննդավայր | Cherniyiv, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[1][2] |
Վախճանվել է | հուլիսի 27, 1909[1][2] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Տրուսկավեց, Drohobych (district), Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2] |
Գրական անուն | Soltan Abgar |
Մասնագիտություն | լրագրող, արձակագիր, գրող և խմբագիր |
Լեզու | լեհերեն[3] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կաետան Աբգարովիչ Վիքիդարանում | |
![]() |
Կաետան Աբգարովիչ (լեհ.՝ Kajetan Abgarowicz; կեղծանունը` Սոլթան Աբգար, օգոստոսի 7, 1856, Cherniyiv, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն[1][2] - հուլիսի 27, 1909[1][2], Տրուսկավեց, Drohobych (district), Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[1][2]), լեհահայ գրող[4], Աբգարովիչների ազնվական տոհմից։ Ապրել և ստեղծագործել է Լեհաստանում։ Աշխատակցել է «Հողագործ» լեհերեն ամսագրին։
Ծնվել է 1856 թվականի օգոստոսի 7-ին` Ստանիսլավ (ներկայումս՝ Իվանո-Ֆրանկովսկ) քաղաքի մոտ գտնվող Չեռնյովե բնակավայրում (այժմ՝ Ուկրաինա), հայ կալվածատիրոջ ընտանիքում[4]։ Մայրը լեհուհի էր[4]։ Ստացել է լեհական կրթություն։
Մահացել է 1909 թվականի հուլիսի 27-ին, Տրուսկավեց քաղաքում[4]։
Գրել է մի շարք վեպեր, բանասիրական գրքեր, ինչպես «Չղջիկների ակումբը»[4], «Նեա», նաև մի վեպ՝ լեհահայերի կյանքից՝ «Նախանձ» վերնագրով[4]։ Իր կյանքից վերցրած դեպքերի մի շարք էլ լույս է ընծայել «Գյուղական բակից» խորագրով[4], բոլորն էլ լեհերեն[5]։ 1901 թվականին Լվովում լեհ մտավորականների հետ հիմնադրել է «Զարյա» հանդեսը[4]։ Առաջին վեպը՝ երկհատոր «Ամուրիների ակումբը», լույս է տեսել 1892 թվականին, Լվովում։ Հայտնի են նաև «Ցարական կայսրությունից» (1892), «Խաբված հույս» (1894)[4], «Սիրային համաձայնություն» (1894), «Գյուղական բակից» (1895) երկերը։ Գրական գործունեության վերջին շրջանի գործերից են «Բավական ուշ է», «Էմիրի մահը», որոնք լույս են տեսել 1909 թվականին[6]։ Կաետանի վեպերի թեման եղել է լեհական շլյախտայի կյանքը[4]։ Գրել է նաև տնտեսագիտական բնույթի հոդվածներ, որոնք հրապարակվել են «Հողագործ» (լեհերեն) հանդեսում[4]։
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաետան Աբգարովիչ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաետան Աբգարովիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 19)։ ![]() |