Գյուղ | |||
---|---|---|---|
Կաթնաղբյուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Գյուղ | Ստեփանավան (համայնք) | Ստեփանավան համայնք[1] | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 767[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի, Կաթոլիկ եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1912 | ||
|
Կաթնաղբյուր (նախկինում Ղոթուրբուլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ստեփանավան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի աջակողմյան վտակներից մեկի ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։ Կաթնաղբյուր է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին[3]։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Կաթնաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 767, առկա բնակչությունը՝ 673 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1829-1830 թվականներին գաղթել է Ալաշկերտից[3]։
Կաթնաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 333 | 1262 | 1635 | 1500 | 1324 | 582 | 1093[5] | 998 | 767[2] |