Կամիլա Ալվես | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Բելու Օրիզոնտի, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա և ԱՄՆ |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Մասնագիտություն | մոդել, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Մեթյու Մակքոնահի |
Երեխաներ | Livingston Alves McConaughey? և Levi McConaughey? |
Camila Alves Վիքիպահեստում |
Կամիլա Ալվես (պորտ.՝ Camila Alves. հունվարի 28, 1982[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2]), բրազիլացի մոդել, դերասանուհի, դիզայներ։ 2001 թվականից ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքում[3]։
Կամիլան նկարահանվել է այնպիսի բրենդների գովազդերում, ինչպիսիք են Levi's-ը, Giorgio Armani-ն, Triumph-ը, Escada-ն, մասնակցել է Valentino-ի, Kaufman Franco-ի, Paco Rabanne-ի, Hugo Boss-ի կազմակերպած ցուցադրություններին։ Բացի այդ, հանդես է եկել որպես Billabong-ի, Chopard-ի, Christian Dior-ի, Datelli-ի, Harley-Davidson-ի, Levi's-ի, Mango-ի, Neiman Marcus-ի, Pinko-ի, Shell-ի, Target-ի և հանրահայտ այլ ֆիրմաների գովազդային դեմքը։
2008 թվականին ներկայացրել է Muxo ապրանքանիշի պայուսակների իր սեփական գիծը։
2013 թվականի ապրիլին պայմանագիր է կնքել հագուստի Macy's I.N.C. International Concepts գծի գովազդային դեմքի դերում հանդես գալու համար։
2012 թվականի հունիսի 9-ին ամուսնացել է դերասան Մեթյու Մըքքոնահի հետ[4] (նախքան հարսանիքը 5 տարի հանդիպել էին, շփվել)[5][6]։ Ամուսնական զույգը երեք երեխա ունի. տղան՝ Լևի Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 07.07.2008)[7], դուստրը՝ Վիդա Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 03.01.2010)[8] և մյուս տղան՝ Լիվինգստոն Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 28.12.2012)[9]:
2010 թվականին Ալվեսն ամուսնու հետ հիմնել է Just Keep Livin' հիմնադրամը[10][11], որը 2019 թվականից համագործակցում է նորաձևության Veronica Beard բրենդի հետ[12]։
COVID-19-ի համավարակի ժամանակ՝ 2020 թվականի մայիսին, ամուսնական զույգը 100 հազարից ավելի բժշկական դիմակ է անվճար բաշխել Տեխասի բուժհիմնարկներին[13]։
Տարին | Վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2002 | Արկածներ Ալյասկայում | Շատախոս կին | Չհայտարարագրված |
2009 | The Abused | Ֆլավիա | Կարճամետրաժ |
As Maltratadas | Ֆլավիա | Կարճամետրաժ | |
2010 | The Confidant | Յուրի | |
2011 | Անտեսանելի կինը | Լուիզա | Հեռուստասերիալ, 1 դրվագ |
Macho Man | Մոդել | Հեռուստասերիալ, 2 դրվագ | |
Choke |
Տարին | Վերնագիրը | Արտիստը |
---|---|---|
2002 | Misunderstood | Բոն Ջովի[14] |
2006 | Pullin' Me Back" | Chingy |
2007 | Because of You | Ne-Yo |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Ալվես» հոդվածին։ |
|