Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կապույտ մորուք անգլ.՝ Bluebeard | |
---|---|
Հեղինակ | Կուրտ Վոնեգութ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հոգեբանական վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Delacorte Press |
Հրատարակման տարեթիվ | 1987 թ. |
OCLC | 15859716 |
«Կապույտ մորուք» կամ Կապտամորուսը[1] (անգլ.՝ Bluebeard), ամերիկացի ականավոր գրող Կուրտ Վոնեգութի 1987 թվականին լույս տեսած վեպն է, որում հեղինակը շոշափում է Հայոց ցեղասպանության թեման։
Կուրտ Վոննեգուտի «Կապույտ մորուք» վեպն իրենից ներկայացնում է հեղինակի կողմից հնարված հայկական ծագմամբ ամերիկացի նկարիչ Ռաբո Կարաբեկյանի (1916-1988 թթ.) կենսագրությունը։ Վեպի հերոսը Հայոց ցեղասպանությունը վերապրած և ԱՄՆ-ում ապաստան գտած հայ ընտանիքի զավակ է։ Հերոսը իր մեջ կրում է 20-րդ դարասկզբի ողբերգության վառ հետքերը, որոնց գումարվում են Երկրորդ աշխարհամարտի արհավիրքները, որին նա մասնակցել է ԱՄՆ-ի բանակի շարքերում։ Այս բոլոր հոգեկան ապրումները Կարաբեկյանը փորձում է պատկերել իր ստեղծագործություններում, սակայն նրան սպասում է նոր հուսահատություն։ Վատ ներկանյութի պատճառով նրա նկարները փչանում են և հերոսն հուսահատված որոշում է այլևս չնկարել։ Հեղինակը մեծ վարպետությամբ և խոր նրբությամբ բացահայտում է Ռաբո Կարաբեկյանի հուսահատությունը և հոգեկան պայքարը, որն ամբողջությամբ ներծծված է Վոննեգութին հատուկ տրագիկոմիզմով։ Վեպը մեծավ մասամբ լավ ընդունելություն գտավ ԱՄՆ-ի գրական շրջանակներում։
|