Կարապետ Իբրըիլյանու

Կարապետ Իբրըիլյանու
Ծնվել էմայիսի 23, 1871(1871-05-23)[1][2]
ԾննդավայրՏարգու Ֆրումոս, Յաշի շրջան, Ռումինիա
Վախճանվել էմարտի 11, 1936(1936-03-11) (64 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա
ԳերեզմանEternitatea cemetery
Մասնագիտությունլեզվաբան, սոցիոլոգ, գրականության պատմաբան, խմբագիր, գրական քննադատ և թարգմանիչ
Քաղաքացիություն Ռումինիա
ԿրթությունRoman-Vodă college? (1887), Gheorghe Roșca Codreanu National College? և Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
ԱշխատավայրCostache Negruzzi National College?, Iași National College? և Յասիի զինվորականների որդիների դպրոց
 Garabet Ibrăileanu Վիքիպահեստում

Կարապետ Իբրըիլյանու (Garabet Ibrăileanu, մայիսի 23, 1871(1871-05-23)[1][2], Տարգու Ֆրումոս, Յաշի շրջան, Ռումինիա - մարտի 11, 1936(1936-03-11), Բուխարեստ, Ռումինիա), ծագումով հայ ռումինական գրող, բանասեր, թարգմանիչ։

Ծնվել է Ռումինիայի Տրգու Ֆրումոս ավանում, հայկական ընտանիքում։ 1890 թվականից սովորել է Յաշի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժնում։ Համալսարանն ավարտելուց հետո միառժամանակ զբաղվել է ուսուցչությամբ, ապա ամբողջովին նվիրվել գրական-բանասիրական, թարգմանչական աշխատանքի։

Գրել է բազմաթիվ աշխատություններ ռումինական գրականության տարբեր հարցերի և առանձին գրողների մասին։ Առավել նշանակալից գործերից են՝ «Քննադատական ոգին ռումինական մշակույթում», «Գրողներ և հոսանքներ», «Մշակույթ և գրականություն», «Ռումինացի և օտար գրողներ» և այլն, որոնք լույս են տեսել 1910-30-ական թթ. և լայն հետաքրքրություն ստեղծել նրա անվան շուրջ։ Նրա ուսումնասիրությունները նպաստել են ռուսական և եվրոպական գրականության, մասնավորապես Լև Տոլստոյի, Իվան Տուրգենևի, Մաքսիմ Գորկու, Անատոլ Ֆրանսի, Էմիլ Զոլայի և այլոց երկերի ծանոթացմանը ռումինացի ընթերցողին։

Թարգմանել է Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամը» և այլ գեղարվեստական ստեղծագործություններ։

Գրել է արձակ ստեղծագործություններ, որոնցից «Ադելա» վեպը տպագրվել է 1933 թվականին և արժանացել ռումինական մեծ մրցանակի։

Հետմահու՝ 1948 թվականին ռումինական կառավարությունը նրան շնորհել է ռումինական ակադեմիայի իսկական անդամի կոչում։

Կապված է եղել հայկական շրջանների հետ, իր խմբագրած «Ռումինական կյանք» հանդեսում հաճախ է անդրադարձել հայ արվեստի, գրականության հարցերին։

Նրա ծննդյան 100-ամյակը նշվել է համաշխարհային չափանիշով, ՅՈւՆԵՍԿՕ-ի որոշմամբ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 7.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարապետ Իբրըիլյանու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 308