Կարել Կախինյա չեխ․՝ Karel Kachyňa | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1924[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիշկով, Չեխոսլովակիա[3][4][5][…] |
Մահացել է | մարտի 12, 2004[1][2][3][…] (79 տարեկան) կամ հունիսի 12, 2004[6] (80 տարեկան) |
Մահվան վայր | Říčany, Չեխիա[5][7] |
Կրթություն | Երաժշտական արվեստի ակադեմիա և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց[7] |
Քաղաքացիություն | Չեխոսլովակիա և Չեխիա |
Ազգություն | չեխ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, կինոսցենարիստ, ուսուցիչ, ռեժիսոր և կոմիքսների սցենարիստ |
Ամուսին | Ալենա Միհուլովա և Eliška Kuchařová? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0434189 |
Կարել Կախինյա (չեխ․՝ Karel Kachyňa, 1 մայիսի, 1925, Վիշկով, Չեխոսլովակիա - 12 մարտի, 2004, Պրահա, Չեխիա), չեխ կինոռեժիսոր։
Կարել Կախինյան ծնվել է 1925 թվականի մայիսի 1-ին Չեխոսլովակիայի Վիշկով քաղաքում (ներկայում՝ Չեխիայում)։ Սովորել է Պրահայի FAMU կինոակադեմիայում։ Իր կարիերայի սկզբում նկարահանել է վավերագրական ֆիլմեր։ 1960-ական թվականների կեսերին՝ Պրահայի գարնանից առաջ, միացել է, այսպես կոչված, «Չեխոսլովակյան նոր ալիքին» (Իրժի Մենցելի ու Միլոշ Ֆորմանի հետ միասին)։ Այդ շրջանում նկարահանված առաջին ֆիլմերը՝ «Ուղևորություն դեպի Վիեննա», «Հարսնացուի գիշերը», «Ականջ», «Կեցցե Հանրապետությունը», 1968 թվականին արգելվել են գրաքննության կողմից։
Իր ողջ կարիերայի ընթացքում Կարել Կախինյան ստեղծել է ընդհանուր առմամբ 70 գեղարվեստական, հեռուստատեսային ու վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև հեղինակել է ավելի քան 40 կինոսցենարներ։ 1960-ական թվականներին ստեղծված ֆիլմերից բացի՝ նրա առավել հայտնի աշխատանքներից են «Սեր անձրևի կաթիլների միջև», «Քույրերը», «Գեղեցիկ այծյամների մահը», «Կովը» կինոնկարները և «Մանկության ու հույսի գնացք» բազմասերիանոց ֆիլմը։
1977 թվականին Կարել Կախինյան ստորագրել է անտիխարտիան, որ պատասխանն էր Խարտիա 77-ին։
1961 թվականին Կարել Կախինյայի «Շղթաներ» (չեխ․՝ Pouta) ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի երկրորդ միջազգային կինոփառատոնում[8], իսկ 1986 թվականին նրա «Արգելված երազներ» ֆիլմը ներկայացվել է Մոսկվայի 15-րդ միջազգային կինոփառատոնում[9]։
Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած իր ներդրման համար Կարել Կախինյան 1999 թվականին արժանացել է Կառլովի Վարիում անցկացվող միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակի, իսկ Չեխիայի կինոակադեմիան նրան շնորհել է իր մրցանակը՝ Չեխական առյուծ։
2004 թվականին Կարել Կախինյան պարգևատրվել է «Մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալով։
Կարել Կախինյան մահացել է 2004 թվականի մարտի 12-ին Պրահայում։
Կարել Կախինյա (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Կախինյա» հոդվածին։ |
|