Գյուղ | ||
---|---|---|
Կարենիս | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ և Հրազդանի շրջան | |
Այլ անվանումներ | (Գյումուշ | |
ԲԾՄ | 1450 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 893 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կարենիս (նախկինում Գյումուշ), գյուղ Կոտայքի մարզում, Հրազդան գետի հովտում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտքում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա։
Կարենիս է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։
Կարենիսի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1906 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 48 | 311 | 439 | 221 | 432 | 312 | 570 | 594 | 813 | 663[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Կարենիսն ունի 7-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցի և Մաթևոս Առաքյալի վանքը (15-րդ դար), որը հայտնի է Կարենիս կամ Կարենավանք անվամբ։
|