Կարմեն Նարանխո իսպ.՝ Carmen Naranjo Coto | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 30, 1928 |
Ծննդավայր | Կարտագո, Կոստա Ռիկա |
Վախճանվել է | հունվարի 4, 2012[1] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Խոսե, Կոստա Ռիկա |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան, Այովայի համալսարան և Կոստա Ռիկայի համալսարան |
Պարգևներ | |
![]() |
Կարմեն Նարանխո (իսպ.՝ Carmen Naranjo Coto, հունվարի 30, 1928, Կարտագո, Կոստա Ռիկա - հունվարի 4, 2012[1], Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի բանաստեղծուհի, գրող, էսսեիստ, դիվանագետ, պետական գործիչ։
Կարմեն Նարանխոն ծնվել է Կարտագոյում։ Նախնական կրթություն ստացել է Պերուի հանրապետական դպրոցում, միջնակարգ կրթություն՝ Աղջիկների ավագ դպրոցում։ Ավարտել է Կոստա Ռիկայի համալսարանը, որտեղ ստացել է գիտական աստիճան բանասիրության բնագավառում։ Ուսումը շարունակել է Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ասպիրանտուրայում և Այովայի համալսարանում (ԱՄՆ)։ 1972-1974 թվականներին եղել է Կոստա Ռիկայի դեսպանը Իսրայելում, 1974-1976 թվականներին զբաղեցրել է Կոստա Ռիկայի մշակույթի նախարարի պաշտոնը[2]։ Կոստա Ռիկայի սոցիալական ապահովության համակարգի հեղինակն է[3]։ Եղել է «Central American University Press» (EDUCA) հրատարակչության տնօրենը։ 1976-1980 թվականներին ղեկավարել է Կենտրոնական Ամերիկայում և Մեքսիկայում Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աշխատանքները։ Ընդգրկվել է երկրի պատվավոր կանանց պատկերասրահում (իսպ.՝ La Galería de las Mujeres de Costa Rica) մշակութային, քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ծավալած գործունեության համար[4]։
Բանաստեղծությունների ժողովածուի, պատմվածքների, վեպերի և ակնարկների հեղինակ է։ Նրա ստեղծագործությունները մեծ հաջողություն ունեն ընթերցողների շրջանում, մասնավորապես, նրա առաջին վեպը՝ «Շները չէին հաչում» (Los perros no ladraron, 1966): Հայտնի է նաև իր բանաստեղծական ստեղծագործություններով, ինչպիսիք են՝ «Երգ քնքշության մասին» (La canción de la ternura, 1964) և «Դեպի քո կղզին» (Hacia tu isla, 1966):
Կարճ պատմվածքների անգլերենի թարգմանություններից են՝
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Նարանխո» հոդվածին։ |
|