Կարմիր խաչ տրիպտիխ | |
---|---|
անգլ.՝ Imperial Red Cross Easter Egg | |
Ստեղծման թնական | 1915[1] |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Քլիվլենդի գեղարվեստի թանգարան և India Early Minshall? |
Հավաքածու | Քլիվլենդի գեղարվեստի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | արծաթ, ջրաներկ, ոսկի և արծնապակի |
Բարձրություն | 8,6 սանտիմետր |
Լայնություն | 6,35 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Կարմիր խաչ տրիպտիխ» (ռուս.՝ Триптих Красный крест), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի[2] ընկերությունում[3] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1915 թվականին[4] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը[5] Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[6]։
Այսօր «Կարմիր խաչ տրիպտիխ» կայսերական ոսկերչական ձուն գտնվում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանում[2] (Քլիվլենդ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։
«Կարմիր խաչ տրիպտիխ» ոսկերչական ձուն ստեղծել է Ֆաբերժեի ընկերության վարպետ ոսկերիչ Հենրիկ Վիգսթրյոմը։ Ձվի չափերն են՝ 8,6 х 6,35 սմ։ Պատրաստված է արծաթից, ոսկուց, շողշողուն սպիտակ և թափանցիկ կարմիր էմալից[7]։ Ջրաներկով մանրանկարներն արված են ոսկու և ապակու վրա[8]։
Ձուն պատրաստված է ոսկուց և պատված է սպիտակ էմալով։ Երկու կողմից կարմիր խաչեր են պատկերված, որոնք պատված են կարմիր կիսաթափանցիկ էմալով։ Ամեն խաչի կենտրոնում մանրանկար է զետեղված. մեկը Օլգա Նիկոլաևնայինն է, մյուսը՝ Տատյանա Նիկոլաևնայի[4], ընդ որում, երկուսն էլ հանդերձավորված են Կարմիր խաչի զգեստներով։ Տատյանայի պատկերով խաչը ծառայում է որպես փական, որին սեղմելուց բացվում են երկու դռնակներ՝ դառնալով եռափեղկ տրիպտիխ[6]։
«Կարմիր խաչ տրիպտիխ» կայսերական ոսկերչական ձուն հատուկ տեղից բացելիս վերածվում է տրիպտիխի[9]։ Կենտրոնում պատկերված է Քրիստոսի հարության տեսարանը[7]։ Աջ կողմում սուրբ նահատակ Օլգան է, իսկ ձախից՝ սուրբ նահատակ Տատյանան։ Դռնակներին եզրերին պատկերված է կայսրուհու միացագիրը և ստեղծման տարեթիվը՝ «1915»[5]:
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային է նվիրել 1915 թվականի Զատկի տոնին։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[8]։
1930 թվականին «Կարմիր խաչ տրիպտիխ» կայսերական ոսկերչական ձուն վաճառում են անհայտ գնորդին՝ Մոսկվայում։ 1943 թվականին այն գնում է Էրլի Մինշոլը՝ Նյու Յորքի A La Vieille Russie պատկերասրահի սեփականատիրոջ այրին[9]։ 1965 թվականին այն նվիրում է Քլիվլենդի գեղարվեստի թանգարանին[3], ուր ցայսօր էլ ցուցադրվում է[2]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կարմիր խաչ տրիպտիխ կատեգորիայում։ |