Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմրաշեն (այլ կիրառումներ)
Կարմրաշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 56 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։
Կարմրաշենի ազգաբնակչության փոփոխությունը[2]
Բնակիչների նախնիները գաղթել են Վանից, Ալաշկերտից, Կարսից և Սասունից։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղում են գտնվում Սբ. Աստվածածին (1860 թվական) և Սբ. Հովհաննես (X դար) եկեղեցիները, Խանսուլի խաչ սրբատեղին (XI դար)։ Գյուղից 3 կմ հարավ-արևմուտք գտնվում է Միջնաձոր գյուղատեղին (XVIII-XX դարեր), 2 կմ հարավ-արևմուտք՝ Ճգնավորի ձոր ջրաղացների համալիրը (XVII-XX դարեր), իսկ 1,3 կմ հարավ-արևմուտք՝ ժայռափոր մատուռը (XI-XII դարեր) և Հովհաննեսի խաչքարը (1223 թվական)։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|