Գյուղ | ||
---|---|---|
Կարմրաքար | ||
![]() Կարմրաքար գյուղը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ | |
Մակերես | 9.4 կմ² | |
ԲԾՄ | 1800 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 46[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կարմրաքար (նախկին անվանումը՝ Դարբանդ), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 6 կմ հյուսիս։ Վերանվանվել է Կարմրաքար 1946 թ. ապրիլի 26-ին[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կարմրաքարի մշտական բնակչությունը կազմել է 47, առկա բնակչությունը՝ 49 մարդ[3]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչները հայեր են[4], որոնց նախնիները եկել են Բասենից (1829-1830 թթ.-ին) և Աշոցքի շրջանի Սալուտ գյուղից[2]։
Կարմրաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 162 | 341[4] | 388 | 236 | 364 | 285 | 131 | 50 | 34 | 52 | 47[3] |
Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ, և անասնապահությամբ
Կարմրաքարում կան՝ «Սուսոյի քար» սրբատեղի, «Սուրբ» և «Յոթ աղբյուր» մատուռներ, «Վերին Կալեր» եկեղեցի։
|