Կենզա Ֆոուրաթի անգլ.՝ Kenza Fourati | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 13, 1987 (37 տարեկան) |
Ծննդավայր | Լիլ, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | մուսուլման |
Մասնագիտություն | մոդել |
Ամուսին | Ayman Mohyeldin? |
Ծնողներ | մայր՝ Dora Bouchoucha? |
![]() |
Կենզա Ֆոուրաթի (արաբ․՝ كنزة الفراتي, մայիսի 13, 1987, Լիլ), մոդել է Թունիսից։
Ֆոուրաթին ծնվել է Լիլում, Ֆրանսիա, սակայն երկու ամսական հասակում նա և իր ընտանիքը ուղևորվել են Թունիս։ Նրա հայրը Ալի Ֆոուրաթին է[1]։ Այնտեղ նա սովորել է ֆրանսիական ավագ դպրոցում և այն ավարտելուց հետո դարձել մոդել։ Որոշ ժամանակ անց տեղափոխվում է Փարիզ։ Փարիզում ևս սովորում է L'Universite de la Sorbonne համալսարանում՝ գրականության և գեղարվեստի բաժնում։ Գնում է նաև Լոնդոն և սովորում օպերատրություն և դերասանություն[2]։
2002 թվականին՝ 15 տարեկան հասակում մասնակցեց Elite Model Management մոդելային գործակալության կազմակերպած «Elite Model Look» մրցույթին և գրավեց երրորդ հորիզոնականը։ Հայտնվել է ֆրանսիական Vogue, Elle, Marie Claire, L'officiel Voyage, Grazia և GQ հայտնի ամսագրերում։ Քայլել է Արմանիի, Վալենտինոյի, Ֆերրեի, Ժան Փոլ Գաուլիտերի, Ստելա Մակքարթնեյի, Վիվիեն Վեսթվուդի, Սելինի և Թոմի Հիլֆրիջերի նորաձևության շոուներին։ 2011 թվականին հայտնվեց Sports Illustrated ամսագրի լողազգեստների համարում։ Global Grind–ին տված հարցազրույցում նա նշել է․ «Ես մեծացել եմ մուսուլմանական շրջանում, բայց ես կարող եմ գովազդել լողազգեստներ ևս։ Ինչու՞ պետք է այդ երկուսը լինեն բացառիկ երևույթներ»[2]։
2005 թվականին հայտնվեց «Frankie» ֆիլմում։ 2010 թվականի հոկտեմբերին Ֆոուրաթին և մեկ այն թունիսցի դերասան կատարեցին Կարտաժ կինոփառատոնի բացման և փակման արարողությունները։
Ֆոուրաթին բնակվում է Նյու Յորքում։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենզա Ֆոուրաթի» հոդվածին։ |
|