Կիմ Ու Բին | |
---|---|
Կիմ Ու Բինը 2017 թվականին | |
Ծնվել է | հուլիսի 16, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Jeonju University? |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Կրոն | կաթոլիկություն |
Այլ անուն(ներ) | 김현중 |
Մասնագիտություն | դերասան |
Կիմ Ու Բին՝ Վիքիպահեստ | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Կիմ Ու Բին (հանգըլ՝ 김우빈, իսկական անուն՝ 김현중՝ Կիմ Հյոն Ջուն, հուլիսի 16, 1989, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել[1]։ Նկարահանվել է մի շարք դորամաներում (սերիալներում), ինչպիսիք են «Դպրոց 2013», «Քեզ համար՝ ամբողջ հմայքով», «Ժառանգները» և այլն։
Կիմ Ու Բինը ծնվել է 1989 թվականի հուլիսի 16-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նկարահանվել է մի շարք սերիալներում, գովազդներում, տեսահոլովակներում, մասնակցել բազմաթիվ շոու ծրագրերի և արժանացել բազմաթիվ մրցանակների։
Սկզբնական շրջանում մեծ հաջողությունների է հասել մոդելային աշխարհում, որը սկսել է 2009 թվականից՝ մասնակցելով տարբեր ցուցադրությունների և ֆոտոսեսիաների։ Դերասանական կարիերան սկսել է 2011 թվականի վերջերին, երբ սկսեց նկարահանվել «Վամպիր իդոլը» դորամայում։ Այդ ֆիլմում էլ հանդես եկավ իր նոր՝ Կիմ Ու Բին անունով։ Դա նրա առաջին ֆիլմն էր, որին հաջորդեց «Սպիտակ Նոր տարի» դորաման։
2012 թվականին սկսեց նկարահանվել «Տղամարդու արժանապատվություն» ֆիլմում։ Իսկ 2013 թվականին իր ընկերոջ և գործընկերոջ՝ Լի Ջոնգ Սուկի հետ նկարահանվեց «Դպրոց 2013» դորամայում, որից հետո առաջարկ ստացավ «Ժառանգները» հեռուստասերիալում մարմնավորել գլխավոր դերերից մեկը, որը նրան մեծ հաջողություն և ճանաչում բերեց։
Տարի | Վերնագիր | Դեր | Ալիք |
2011 | Սպիտակ Նոր տարի | Կանգ Մի Րու | KBS2 |
Հատուկ դրամա | Ռոյ | KBS2 | |
Վամպիր Իդոլ | ՈՒ Բին | MBN | |
2012 | Տղամարդու արժանապատվություն | Կիմ Դոնգ Հյուն | SBS |
Քեզ համար՝ ամբողջ հմայքով | Ջոն Կիմ[2] | SBS | |
Դպրոց 2013 | Փակ Հյունգ Սու | KBS2 | |
2013 | Ժառանգները | Չոի Յունգ Դո | SBS |
2016 | Խենթ սիրահարները | Շին Ջուն կրտսեր | KBS2 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Ու Բին» հոդվածին։ |
|