|
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
|
Կիմ Սո Յոն (կորեերեն՝ 김소연, նոյեմբերի 2, 1980(1980-11-02)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի, հայտնի է դարձել «Ամեն ինչ Եվայի մասին» (이브의 모든것) և « Իրիս» (아이리스) սերիալների շնորհիվ[2]։
2005 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ցույ Հարկի «Յոթ սրեր» ֆիլմում։ 2008 թվականին նա գլխավոր դեր է ստացել «Համադամասեր» (식객) դրամայում[3]։ Ինչպես նաև գլխավոր դերասանուհիներից մեկն էր «Իրիս» կարճամետաժ սերիալում, որը բաղկացած էր 20 մասից։ Նա մարմնավորել է Հյուսիսային Կորեայի գործակալ Կիմ Սո Հվայի դերը։ Նա գլխավոր դեր է խաղացել «Հմայիչ փաստաբան» (검사 프린세스) ռոմանտիկ դրամայում։ Նա աշխատում է «Namoo Actors» գործակալությունում։ 2010 թվականին նրան հրավիրել են խաղալու Կիմ Սո Հվա դերում «Աթենաս՝ պատերազմի աստվածուհի» (아테나: 전쟁의 여신) սերիալի երկու էպիզոդներում։
Տարեթիվ |
Անվանումը հայերեն |
Դեր
|
2000 |
Մայրը և քույրը |
Նո Սըն Րի
|
2000 |
Ամեն ինչ Եվայի մասին |
Հո Յոն Մի
|
2002 |
Տրիո |
Չհվե Սո Յոն
|
2004 |
Արևի լույսը թափվում է |
|
2005 |
Աշնանային տարափ |
Լի Գյու Ըն
|
2008 |
Համադամասեր |
Յուն Ջու Խի
|
2009 |
Այրիս |
Կիմ Սոն Հվա
|
2010 |
Բժիշկ Չեմպ |
Կիմ Յոն Ու
|
2010 |
Հմայիչ փաստաբան |
Ման Հյե Րի
|
2010 |
Աթենաս՝ պատերազմի աստվածուհի |
Կիմ Սոն Հվա
|
2012 |
Մեծ մարգարե |
Հե Ին
|
2013 |
Իրիս-2 |
Կիմ Սոն Հվա
|
Տարեթիվ |
Հայերեն անվանումը |
Դեր
|
1996 |
Բոս |
|
1997 |
Փոփոխություն |
Կո Ըն Բի
|
2005 |
Յոթ սրեր |
Կանաչ մարգարիտ
|
2010 |
Իրիս |
Կիմ Սոն Հվա
|
2012 |
Ռուսական սուրճ |
Տանյա
|