Կոմոնո (ճապ.՝ 菰野町 Կոմոնո-տյո), Ճապոնիայի Միե պրեֆեկտուրայի Միե գավառում գտնվող ավան։ Ավանի մակերեսը կազմում է 106,89 կմ²[2], բնակչությունը՝ 40 333 մարդ[3], բնակչության խտությունը՝ 377,33 մարդ/կմ²։
Կոմոնո ավանը տեղակայված է Հոնսյու կղզու Կինկի տարածաշրջանի Միե պրեֆեկտուրայում, որը սահմանակցում է Սիգա պրեֆեկտուրայի հետ։ Այս ավանի հետ սահմանակցում են Յոկաիտի, Ինաբե, Հիգասիոմի, Կոկա քաղաքները[4]։ Ավանի որոշակի հատվածներ սահմանակից են Սուզուկա Քուազի ազգային պարկին։
Ավանի բնակչությունը կազմում է 40 333 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի տվյալների համաձայն), իսկ խտությունը՝ 377,33 մարդ/կմ²։ Բնակչության թվաքանակի փոփոխությունը՝ 1980-2005 թվականներին[5].
Տարեթիվ |
Բնակչության թվաքանակ
|
1980 |
29 373 մարդ
|
1985 |
30 775 մարդ
|
1990 |
32 263 մարդ
|
1995 |
35 117 մարդ
|
2000 |
37 972 մարդ
|
2005 |
38 986 մարդ
|
Ավանը խորհրդանշող ծառ է համարվում Zelkova serrata-ն, ծաղիկ՝ Aster komonoensis Makino-ն, իսկ թռչուն՝ Cettia diphone-ը[6]։