Կոմունիզմի փլուզումը Ալբանիայում | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
ալբ․՝ Rënia e komunizmit në Shqipëri | |||||||||||
[[File:Anticommunism2.svg Fall of Communism in Albania.JPG|frameless|274x400px]] Հակակոմունիզմի պատկերանիշ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
ԱԱԿ | Սիգուրիմի | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Դեկտեմբեր 90 | Ալբանիայի Դեմոկրատական կուսակցություն | Ալբանիայի անկախ պրոֆմիությունների միություն | «Ֆան Նոլի» միություն | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
1 Կավայայում, 1990 հուլիս |
4 Շկոդերում 1991 ապրիլ | ||||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||||
5 |
Կոմունիստական ռեժիմի անկումն Ալբանիայում (ալբ․՝ Rënia e komunizmit në Shqipëri, 1990-1992), ալբանական կոմունիստական կուսակցության (ԱԱԿ) միակուսակցական համակարգի փլուզման գործընթաց։ Սկսվել է 1990 թվականի հունվարին զանգվածային հակակառավարական ցույցերով։ 1991 թվականի մարտյան ընտրությունների արդյունքում ԱԱԿ-ն հեռացավ իշխանությունից, իր տեղը զիջելով համընդհանուր շարժման արդյունքում ձևավորված հակակոմունիսներից կազմված «համաձայնության կառավարությանը»։ Արդյունքում, 1992 թվականին պատգամավորական ընտրություններում հաղթեցին դեմոկրատները՝ Ժողովրդական կուսակցությունը՝ Սալի Բերիշայի գլխավորությամբ։
Այս պայքարը ուղեկցվել է ուժային բախումներով և համընդհանուր գործադուլով։ Արդյունքում ԱԱԿ հեռացավ իշխանությունից, Ալբանիան անցավ բազմակուսակցական համակարգի և շուկայական տնտեսության։
Ալբանիայում կոմունիստական վարչակարգը (НСРА) հաստատվել է 1944 թվականին։ Էնվեր Խոջայի իշխանությանը բնորոշ էր հետևողական ստալինիզմը՝ ԱԱԿ-ի միակուսակցական բռնապետությունը (ԱԱԿ), ազգայնացված տնտեսությունը, անձի պաշտամունքը, զանգվածային ճնշումները, կրոնական հետապնդումները, պարբերական կուսակցական զտումները, Սիգուրիմիի տոտալ վերահսկողությունը։
Զինված դիմադրությունը և կազմակերպված ընդդիմությունը ճնշվել են դեռևս 1950-ական թվականների սկզբին։ Հատուկ դեր է խաղացել 1951 թվականի սպանդը։ 1956 թվականին ներկուսակցական ընդդիմությունը պարտություն է կրել ապրիլյան կուսակցական կոնֆերանսի ժամանակ, նրա առաջնորդները ենթարկվել են հալածանքների։ Արտաքսված ալբանական հակակոմունիստներն ակտիվորեն գործել են «Ազատ Ալբանիա» ազգային կոմիտեի միջոցով։ Նրանց մուտքը երկիր խստորեն արգելված էր, սակայն 1982 թվականին Շևդետ Մուստաֆայի խումբը Խոջայի նկատմամբ սպանության անհաջող փորձ է կատարել[1]։ Դաժանորեն ճնշվել են ազատազրկվածների բունտերը, որոնցից ոմենախոշորը 1973 թվականին Սպաչ բանտի ապստամբությունն է եղել[2]։
Ալբանիայի արտաքին քաղաքականությունը սկզբում ԽՍՀՄ և ԽՄԿԿ կողմնորոշում է ունեցել։ Սակայն Ստալինի մահից հետո և ԽՄԿԿ XX համագումարում անձի պաշտամունքի քննադատությունից հետո ԱԱկ-ի և ԽՄԿԿ-ի միջև առաջացել էին խիստ հակասություններ։ 1961 թվականին երկու երկրների միջև խզվեց կապը, որը վերականգնվեց միայն 1991 թվականին։ ԽՍՀՄ-ի հետ հակասություններից հետո Ալբանիան ջերմ հարաբերություններ ստեղծեց Չինաստանի մաոիստական կոմկուսի հետ։ Ալբանիան և Չինաստանը կազմեցին գաղափարական հենքի վրա հիմնաված միջպետական դաշինք։ Սակայն Մաո Ցզե Դունի մաից և ռեֆորմատոր Դեն Սյաոպինի իշխանության գալուց հետո Ալբանիան զկրվեց նաև այդ դաշնակցից։
Չինաստանի հետ հարաբերությունների խզումից հետա Էնվեր Խոջան անցավ տոտալ ինքնամեկուսացման քաղաքականության։ Հարավսլավիան՝ հանձին նրա ղեկավար Իոսիպ Տիտոյի, հռչակվեց գլխավոր թշնամի․ ստալինիստ Խոջան կտրականապես մերժում էր տիտոիստական ինքնակառավարումը և շուկայական սացիալիզմը։ Այդ երկու երկրների միջև հարաբերությունները լրջորեն վնասվում էր նաև՝ Կոսովոյի հակամարտության պատճառով։
1985 թվականին Էնվեր Խոջայ ի մահից հետո նրան փոխարինեց նրա կողմից նախապես նշանակված Ալբանիայի աշխատավորական կուսակցության Առաջին քարտուղար Ռամիզ Ալիան, ով նախկինում կուսակցական գաղափարախոսության և քարոզչության համադրողն էր, ապա Ազգային ժողովի նախագահ։ Ալիան ոչ մի էական բարեփոխումներ չի անցկացրել և նրա օրոք լիովին պահպանվել են կուսակցական դիկտատուրան և ոստիկանական հսկողությունը։ 1988 թվականի օգոստոսի 10-ին Ալբանիայում իրականացվել է վերջին քաղաքական գնդակահարությունը․ Կուկասում կախաղան է հանվել բանաստեղծ-այլախոհ Հավզի Նելան[3]։
Սակայն, այնուամենայնիվ, դադարել են զանգվածային հալածանքները, հանդուրժողականություն է ցուցաբերվել մշակույթի հարցերով բանավեճերին, կրոնը և փոքր մասնավոր բիզնեսը պաշտոնապես չի թույլատրվել, բայց դադարել է խստորեն հետապնդվել։ Ընդլայնվել են դիվանագիտական հարաբերությունները Արևմտյան Եվրոպայի երկրների հետ, առաջին հերթին, Իտալիայի հետ, արտասահմանյան ներդրումներ ներգրավելու բանակցություններ են սկսվել (ինչը կտրականապես արգելվում էր Խոջայի օրոք)[4]։ Առևտրային կապերը հնարավոր է դարձել նույնիսկ Հարավսլավիայի հետ, թեև «անհաշտ գաղափարական հակասությունների» վերապահումով։
Բայց նույնիսկ նման աննշան տեղաշարժերն առաջացրել են ԱԱԿ ղեկավարության և աշխատակազմի ուղղափառ խոջայականների դժգոհությունը։ Այդ խումբը ղեկավարում էին հանգուցյալ դիկտատորի այրին՝ Նեջմիե Խոջան և ԿԿ Կազմակերպչական կառույցի քարտուղարը՝ Լենկա Չուկոն։ Ալբանական իշխանություններին խիստ անհանգստացրել են խորհրդային Վերակառուցումը և արևելաեվրոպական 1989 թվականի հեղափոխությունները։ 1989 թվականի դեկտեմբերի վերջին Տիրանայում և Վլորայում սկսել են հայտնվել թռուցիկներ, որոնք կոչ էին անում հետևել ռումինական օրինակին (գնդակահարել ղեկավարներին)[5]։
1990 թվականի հունվարի 14-ին զանգվածային հուզումներ են սկսվել Շկոդերում։ Ցուցարարները գետին են տապալել Ստալինի հուշարձանը, ոստիկանության և «Սիգուրիմի» գործակալների հետ ծեծկռտուքի մեջ են մտել։ Երկու շաբաթ անց ուսանողական բողոքներ են բռնկվել Տիրանայում։ Ուսանողների սկզբնական պահանջն էր` հանել Էնվեր Խոջայի անունը համալսարանի վրայից, բայց շուտով դրան հաջորդել են կոչեր՝ Ռամիզա Ալիայի հետ վարվել այնպես, ինչպես ռումինացիները Չաուշեսկուի հետ։ Մարտ ամսին գործադուլ է սկսվել Բերատում։ Մանածագործները դուրս են եկել փողոց՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
Այդ ելույթները ճնշվեցին, բայց դրանք, հստակ ցույց տվեցին ժողովրդական բողոքի հզոր պոտենցիալ հնարավորությունները և ԱԱԿ կոմունիստական քաղաքականության մերժումը զանգվածների կողմից։
Հուզումների նոր բռնկում է սկսվել 1990 թվականի ամռանը։ Հուլիսի 2-ին շուրջ 5 հազար մարդ ներխուժել են օտարերկրյա դեսպանատների շենքեր և առաջին հերթին՝ Իտալիայի դեսպանատուն։ Նրանք ելքի թույլտվություն էին պահանջում։ Կառավարությունը արտագաղթելու համաձայնություն տվեց նրանց[6] (Խոջայի ժամանակ երկրից դուրս գալու փորձը համարվում էր առանձնապես վտանգավոր պետական հանցագործություն)։
Կավայայում ցուցարարները պահանջում էին կոլտնտեսությունների լուծարում։ ԱԱՀ ԿԵՆՏԿՈՄի քաղբյուրոյի անդամներ Լենկա Չուկոն և Մուխո Ասլանին, որոնք բանակցություններ սկսելու փորձեր արեցին, քաղաքից վռնդվեցին։ Ոստիկանությունը զենք կիրառեց, մեկ մարդ զոհվեց, որի հուղարկավորությանը հավաքել էին 30 հազար մարդ, որոնք ավերեցին ԱԱԿ քաղաքային կոմիտեն[7]։
Իշխանությունները համաձայնվեցին մի քանի հազար ալբանացիների ելքի թույլտվություն տալ, որը որոշ չափով մեղմեց իրավիճակը մայրաքաղաքում։ Գարնանը հայտարարվեցին նոր օրենքներ, որոնցով ընդլայնվում էին ձեռնարկությունների իրավունքները տնտեսական հաշվարկի (хозрасчета) ոգով։ Նոյեմբերի սկզբին ԱԱԿ ԿԵՆՏԿՈՄ-ի լիագումար նիստում հայտարարվեց «կուսակցության և կառավարության լիազորությունները տարանջատելու» մասին, թույլատրվեց երկրից մուտքն ու ելքը և հռչակվեց դավանանքի ազատություն, այդ թվում ՝ կրոնական պաշտամունքի թույլտվություն։ Թեև Ալիան դեռ դեմ էր բազմակուսակցական համակարգին, բայց նիստում հայտարարվեց ընտրական նոր օրենքի մշակման մասին[8]։ Բայց բոլոր այդ զիջումները, որոնք ձեռք էին բերվել փողոցային ճնշումներով, իշխանություններին չի վերագրվել։
1990 թվականի դեկտեմբերին ամենատարբեր հակակոմունիստական ելույթները վերաճեցին համաժողովրդական ապստամբության։ 1990 թվականի դեկտեմբերի 8-ին հանդես եկավ ուսանողական երիտասարդությունը[9], որը գլխավորում էր Տիրանայի համալսարանի ուսանող Արյան Մանախասան[10]։ Դեկտեմբերի 11-ին, 700 ուսանողներ բողոքի հացադուլ սկսեցին[11]։ Համակարգման համար ստեղծվեց Դեկտեմբեր 90 կազմակերպությունը։ Շարժմանը ակտիվորեն աջակցեցին բանվորները, գործարաններում սկսվեց ստալինյան և խոջայական սիմվոլների ոչնչացումը։ Ուսանողները հանդես էին գալիս ընդհանուր դեմոկրատական կարգախոսներով, բանվորները բողոքում էին ծանր աշխատանքի պայմաններից, որի համար պատասխանատու էին համարում իշխող կոմունիստներին[12]։
ԱԱԿ ղեկավարությունը շփոթված էր և չհամարձակվեց ուժային ճնշում գործադրել։ Կուսակցական քարոզչությունը շեշտադրումը դնում էր նրա վրա, որ միայն Ռամիզա Ալիայի նման փորձառու ղեկավարներն են ընդունակ երկրում ժողովրդավարություն հաստատել։ Ալիային գիտակցաբար ներկայացնում էին որպես «ալբանական Գորբաչով»։ Իշխանությունները պարտավորվեցին բազմակուսակցական ընտրություններ անցկացնել մոտակա ամիսներին։ Լենկա Չուկոն, Մուխո Ասլանին և մի շարք այլ ուղղափառներ հեռացվեցին կուսակցական ղեկավարությունից։
1990 թվականի դեկտեմբերի 12-ին հիմնադրվել է Ալբանիայի դեմոկրատական կուսակցությունը։ Նոր կուսակցությունը արագորեն լայն ժողովրդականություն է ձեռք բերել իր ժողովրդավարացման ծրագրով և կտրուկ հակակոմունիստական կարգախոսներով։ Սակայն նրա առաջնորդները, սրտաբան Սալի Բերիշան և տնտեսագետ Գրամոզ Պաշկոն սերտորեն կապված էին կոմունիստական ռեժիմի վերնախավի հետ։ Բերիշան ԱԱԿ ԿԵՆՏԿՈՄԻ քաղբյուրոյի հաստիքային բժիշկն էր, սպասարկել է անձամբ Խոջային։ Պաշկոյի ծնողները կոմունիստական կառավարության անդամներ էին։ Որոշ մեկնաբաններ ենթադրում են, որ կուսակցությունը հիմնադրվել է եթե ո՛չ Պաշկոյի նախաձեռնությամբ, ապա իշխանության հրահանգով։ ԱԱՀ ղեկավարությունը ձգտում էր, որ ընդդիմադիր շարժման ներկայացուցիչների պարալուխները իր շրջանակից լինեին, որպեսզի կարողանային կանխել ուսանող Արիանա Մանախասիի կամ բանվոր Գեզիմ Շիմայի նման արմատական հակակոմունիստների տարերային առաջադրումները։
1991 թվականի փետրվարին Տիրանայի համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ հացադուլ են հայտարարել` պահանջելով հանել Էնվեր Խոջայի անունը համալսարանի անվանումից, անկուսակցականացնել բանակը ու ոստիկանությունը։ Պահանջների հետ համամիտ էր նաև դեմոկրատական մտավորականության ստեղծված "Ֆան Նոլի" միությունը:
Կոմունիստ ակտիվիստները, հատկապես Գիրոկաստրա մարզի (Խոջայի ծննդավայր) ակտիվիստները սպառնում էին ծայրահեղականների դեմ բռնություն կիրառել։ Փետրվարի 12-ին Բերատում ուղղափառ ստալինակականները լրագրող և գրականագետ Խյուսնի Միլոշի գլխավորությամբ ստեղծեցին կազմակերպության` Էնվեր Խոջայի անվան միություն։ Հասունանում էր ուժային բախում։ Ռամիզ Ալիան նպատակաուղղված սպասողական դիրք էր զբաղեցրել[13]։ Սակայն, բնակչության մեծ մասն ակնհայտորեն ցուցարարների կողմն էր գրավել։
1990 թվականի դեկտեմբերի 26-ին բանվոր ակտիվիստները Գեզիմ Շիմայի գլխավորությամբ սահմանեցին ազատ արհմիութենական կազմակերպությունը՝ Ալբանիայի անկախ արհմիությունների միությունը (BSPSH)[14]: Նախաձեռնողները հանքափորներն էին, նրանց միացել էին տրանսպորտի աշխատողները, մանածագործները, այլ ոլորտների աշխատողները։ Փետրվարի 6-ին BSPSH հրապարակավ պաշտպանել է ուսանողներին։ Փետրվարի 15-ին Գեզիմ Շիման վերջնագիր է ներկայացրել Ռամիզ Ալիին. եթե մինչև փետրվարի 19-ի կեսօր չկատարվեն ուսանողական պահանջները, ապա համընդհանուր գործադուլ կհայտարարվի։ Աշխատավորների աջակցությունը հզոր խթան է հանդիսացել ուսանողների և ընդդիմադիր մտավորականության համար։ Ուսանողները ողջունում էին պրոֆակտիվիստներին որպես իրենց փրկիչների[15]։ Սակայն իրադարձությունների զարգացումը որոշեց BSPSH վերջնագիրը։
1991 թվականի փետրվարի 20-ին Տիրանայի Սկանդերբեգի հրապարակում ցուցարարներ էին հավաքվել։ Ոստիկանության ու կուսակցական խոջայականների կատարած խոչընդոտելու փորձերը բախումներ առաջացրեցին, որի հետևանքով վիրավորվել էր BSPSH առաջնորդներից մեկը՝ Ֆատմիր Մերկոչին։ Սակայն այդ փորձերը ցուցարարները ճնշել են[16]։ Ցուցարարները գետին են տապալել Էնվեր Խոջայի հուշարձանը։ Այս ակցիան համարվում է ալբանական պատմության այն փուլերից, որից հետո իրադարձությունները ձեռք են բերել անդառնալի բնույթ
Տասնյակ հազար քաղաքացիներ էին հավաքվել Տիրանայի հրապարակում և տապալեցին բռնապետի արձանը։ Քարացած Խոջայի անկումը նշանակում էր անցյալի հետ հաշիվները փակել և նոր ժամանակաշրջանի սկիզբ դնել[17]։
Իր եզրակացություններն է արել նաև Ռամիզ Ալիան. փետրվարի 22-ին վարչապետի պաշտոնից հեռացվել է Ադիլ Չարչանին (դեռևս Խոջայի օրոք նշանակված), որին փոխարինել է բարենորոգչական ուղղվածություն ունեցող Նանոն։ Ոչ պակաս կարևորություն ուներ նաև BSPSH օրինականացումը, որը գլխավորել է Գեզիմ Շիման, Ֆատմիր Մերկոչին և Վալեր Ջեկան։ BSPSH միավորել է մոտ 180 հազար աշխատավորներ։ Հետագայում առաջացել են վեճեր այն հարցի շուրջ, թե ինչպիսի սոցիալական խմբեր և կազմակերպություններ են հիմնական դերակատարում ունեցել 1991 թվականի փետրվարյան իրադարձություններում։ 2016 թվականի հունվարի Գեզիմ Շիման իրենից վերցրած հարցազրույցում միանշանակ պնդում է, որ հիմնական շարժիչ ուժ են հանդիսացել BSPSH ակտիվիստները և ո՛չ թե Դեմոկրատական կուսակցությունը, ո՛չ «Ֆան Նոլին» և ոչ էլ անգամ ուսանողները։ Հենց բանվորներն են, որ Սկանդերբեգի հրապարակում իրենց ֆիզիկական միջամտությամբ բեկում մտցրեցին իրավիճակի մեջ։
Ֆատմար Մերկոչին, «շտապ օգնության» վարորդները` Սպախո եղբայրները, այլ արհմիության անդամներ, ահա, իսկական հերոսները։ «Ֆան Նոլիի» ներկայացուցիչները ոչ մի կոնկրետ բան չեն արել, միայն օգտվել են ստեղծված իրավիճակից։ Սալի Բերիշան եկել է ուսանողների մոտ, սակայն բավարարվել է խոսակցություններով... Ուսանողների 90% - ը կոմունիստական ընտանիքների երեխաներ էին։ Բայց մենք չէինք նայում նրանց կենսագրությանը։ Մենք նրանց մեջ տեսանք ազգի ապագան։ Գեզիմ Շիմա[18]
Ժամանակակից Ալբանիայում փետրվարի 20-ը նշվում է որպես Կոմունիստական ռեժիմի հիշատակի օր[19]։
1991 թվականի մարտի 31-ին Ալբանիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Հայտարարվեց ԱԱԿ հաղթանակի մասին, որոնք ստացել էին 56,2 % ձայն։ Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, որը հավաքել էր, ըստ պաշտոնական տվյալների` 38,7 % ձայն, իշխանությանը մեղադրել է ընտրողների վրա ուժային ճնշումներում[20]։
1991 թվական ապրիլի 2-ին Շկոդերայում ընդդիմադիր ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ եղան։ Կրակ բացվեց, զոհվեցին Դեմոկրատական կուսակցության չորս ակտիվիստներ[21]։ Հրաձգությունները ԱԱԿ կոմիտեի շենքից էին գալիս, որը ցուցարարները փլուզման ենթարկեցին։
1991 թվականի ապրիլի 29-ին խորհրդարանի նոր կազմը փոփոխություններ մտցրեց Սահմանադրության մեջ։ Երկիրը Ալբանիայի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետությունից վերանվանվեց Ալբանիայի Հանրապետության։ Հայտարարվեցին քաղաքական և քաղաքացիական ազատություններ։ Ընդ որում, նախագահի պաշտոնի շնորհումը պատգամավորների ընտրությամբ էր կատարվելու։ Ապրիլի 30-ից նախագահ դարձավ Ռամիզ Ալիան։
1991 թվականի հունիսի 12-ին ԱԱԿ արտահերթ համագումարի ժամանակ կուսակցությունը անվանափոխվել է Սոցիալիստական կուսակցության, ընդունել է դեմոկրատական սոցիալիզմի ծրագիր և հրաժարվել Մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունից։ Հունիսի 19-ին Ալբանիան պաշտոնապես մտել է ԵԱՀԿ, սեպտեմբերի 16-ին միացել է Հելսինկիի եզրափակիչ ակտին։ Այսպիսով, Ալբանիայի վրա տարածվել են մարդու իրավունքների միջազգային ստանդարտները (որից Էնվեր Խոջան կտրականապես հրաժարվել էր 1975 թվականին)։ Ֆորմալ առումով լուծարվել էր Սիգուրիմին, վերակերպվելով ոչգաղափարայնացված հատուկ ծառայության, որը որևէ կուսակցության չի ենթարկվում։
Ըստ Դեմոկրատական կուսակցության այս ամենը կոմունիստների խաբուսիկ խուսանավումներ են եղել` իշխանությունը պահելու նպատակով։ Բողոքի ակցիաները չեն դադարել։ Ընդ որում, ընդդիմադիր դիմակայության առաջին պլան է դուրս եկել անկախ պրոֆմիությունների շարժումը, որն էլ հենց վճռորոշ դերակատարում է ունեցել ռեժիմի վերջնական վերացման գործում։
Դեռ ապրիլի 9-ին BSPSH վերջնագրային պահանջները է առաջադրել Նանոյի կառավարությանը. աշխատավարձերի 50%-ոց բարձրացում, աշխատանքային պայմանների արհմիութենական վերահսկողություն, ապրիլի 2-ին Շկոդերում տեղի ունեցած գնդակահարությունների մեղավորներին դատարանին հանձնել։ Կատարման ժամկետը սահմանվել էր մայիսի 15-ը։ Արհմիությունը մերժել է կառավարության փոխզիջումային առաջարկները։
Մայիսի 16-ին BSPSH и ԴԿ-ն համընդհանուր գործադուլի կոչ արեցին։ Կոչին արձագանքեցին մինչև 220 հազար աշխատավորներ[22]։ Մի շաբաթ անց գործադուլավորների թիվն ավելացավ հասնելով մինչև 300 հազարի[23]։ Հատուկ նշանակություն ձեռք բերեց տրանսպորտայինների գործադուլը, քանի որ անձնական ավտոմեքենաները (Խոջայի ժամանակ արգելված էին) Ալբանիայում դեռևս շատ չէին։ Շարունակում էին աշխատել միայն բժշկական հաստատությունները, էներգո- և ջրամատակարարումը և սննդի արդյունաբերությունը։
Գործադուլը գրեթե կաթվածահար արեց երկիրը։ Այդ ժամանակ առաջադրվում էին կառավարության հրաժարականի և Ազգայի ժողովի կրկնակի ընտրություններ անցկացնելու պահանջներ։ Աշխատանքի անցնելու վարչապետ Նանոյի և նախագահ Ալիայի խնդրանքը գործադուլավորների կողմից անտեսվեց։ Ոստիկանությունը հրաժարվեց ուժ կիրառել գործադուլավորների նկատմամբ։ Մայիսի 29-ին խորհրդարանն արտակարգ նիստ կանչեց։ Այդ օրը BSPSH բազմահազարանոց հանրահավաք կազմակերպեց Տիրանայում։ Այս անգամ ոստիկանության հետ բախումներ եղան, կիրառվեցին մահակներ, քարեր, արցունքաբեր գազ, հրկիզվեցին երեք ոստիկանական մեքենաներ։
Հունիսի 1-ին Ազգային ժողովը գործադուլավորների պահանջներին ընդառաջ գնաց։ Նոր կառավարության ձևավորման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշում ընդունվեց։ Նոր կաբինետը գլխավորեց Յուլի Բուֆին, ով պարենի մատակարարման նախկին նախարարն էր և համարվում էր հակաճգնաժամային կառավարիչ։ Վարչապետի տեղակալ և էկոնոմիկայի նախարար դարձավ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գրամոզ Պաշկոն[24]։ Նոր ընտրությունները նշանակվեցին հաջորդ տարվա մարտին։ Դեկտեմբերի 10-ից կառավարությունը գլխավորել է տեխնոկրատ Վիլսոն Ախմետին (1991 դեկտեմբերից մինչև 1992 ապրիլ)։ Նոր կառավարության խնդիրն էր արտահերթ քվեարկություն կազմակերպել։
1992 թվականի մարտի 22-ին ընտրություններում հաղթանակեց Դեմոկրատական կուսակցությունը` 57,3 %, ընդդեմ սոցիալիստների 23,7 % - ի։ Նոր կառավարությունը ձևավորեց ԴԿ ակտիվիստ Ալեքսանդեր Մեկսին։ Ապրիլի 3-ին Ռամիզ Ալիան հրաժարական տվեց։ Ապրիլի 9-ին Ալբանիայի նոր նախագահ ընտրվեց ԴԿ առաջնորդ Սալի Բերիշան։