Կոնստանտին Բատըգին Konstantin Batygin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 23, 1986 (38 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Մոսկվա, Վակո և ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, մոլորակագետ, համալսարանի դասախոս, գիտության մասսայականացնող և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[1] |
Գործունեության ոլորտ | Մոլորակագիտություն |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (2010), Կալիֆոռնիական համալսարան Սանտա Կրուսում (2008) և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (2012) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Մայքլ Բրաուն[2] և David J. Stevenson?[2] |
Եղել է գիտական ղեկավար | Elizabeth Bailey?[3] և Christopher Spalding?[3] |
Պարգևներ | |
Կայք | web.gps.caltech.edu/~kbatygin |
![]() |
Կոնստանտին Բատըգին (անգլ.՝ Konstantin Batygin, մարտի 23, 1986, Մոսկվա, ԽՍՀՄ)՝ ռուսական ծագումով ամերիկացի աստղագետ, մոլորակագիտության դասախոս Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Արեգակնային համակարգում իններորդ մոլորակի առկայության մասին հիպոթեզի հեղինակն է (Մայքլ Բրաունի հետ)։ Ընդգրկված է Forbes ամսագրի 2015 թվականի 30 տարեկանից փոքր 30 գիտնականների ցուցակում։
Կոնստանտին Բատըգինը ծնվել է 1986 թվականին Մոսկվայում։ Նրա հայրը՝ Յուրի Բատըգինը ֆիզիկոս է, աշխատել է ՄԻՖԻ-ում, 1994 թվականի մայիսից՝ RIKEN-ում, Վակո (Ճապոնիա), ընտանիքը նրա հետ տեղափոխվել է Ճապոնիա։ Մայրը՝ Գալինա Բատըգինա։ Սովորել է ճապոնական տարրական դպրոցում, այնուհետև Ռուսաստանի դեսպանատանը կից դպրոցում։ 2000-ականների սկզբին նրա հայրն աշխատում էր SLAC ազգային արագացուցիչ լաբորատորիայում, այդ իսկ պատճառով ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ։
2005 թվականի հուլիսից 2006 թվականի հունվարը ՆԱՍԱ-ի Էյմս հետազոտությունների կենտրոնում աշխատել է օգնական-հետազոտող[5]։ 2006 թվականի մարտից 2008 թվականի սեպտեմբերը Լիկի աստղադիտարանում օգնական-հետազոտող էր[6][7]։
2008 թվականին աստղոֆիզիկայի բակալավրի կոչում է ստանում Կալիֆոռնիայի համալսարանում[8]։
2010 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը և սկսել է աշխատել Դեվիդ Սթիվենսոնի և Մայքլ Բրաունի հետ։ 2011 թվականի փետրվար-մարտ ամիսներին վեց շաբաթ անցեկացրել է Նիսի (Ֆրանսիա) Լազուր ափի աստղադիտարանում, աշխատելով Ալեքսանդրո Մորբիդելի հետ։
2012 թվականին դիսերտացիա է պաշտպանել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում։ 2012 թվականի հուլիս - նոյեմբեր ամիսներին աշխատել է Լազուրի ափի աստղադիտարանում, իսկ 2012 թվականի նոյեմբերից 2014 թվականի նոյեմբերն աշխատել է Հարվարդ-Սմիտսոնովյան աստղոֆիզիկայի կենտրոնում։ 2014 թվականի հունիսին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանում՝ Assistant Professor։
2016 թվականի հունվարին Կոնստանտին Բատըգինը և Մայքլ Բրաունը ենթադրեցին Արեգակնային համակարգում 9-րդ մոլորակի գոյության մասին և 2016 թվականի հունվարի 20-ին ներկայացրեցին The Astronomical Journa-ի հոդվածում[9][10]։