Կոնստանտին Զասլոնով ռուս.՝ Константин Сергеевич Заслонов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 25 1909 (հունվարի 7 1910) |
Ծննդավայր | Օստաշկով, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 14, 1942[1] (32 տարեկան) |
Մահվան վայր | Q37170022?, Syanno District, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Օրշա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պարտիզան |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Զավլանով Կոնստանտին Սերգեևիչ (ռուս.՝ Константи́н Серге́евич Засло́нов, պարտիզանական ծածկանունը՝ Դյադյա Կոսայա) դեկտեմբերի 25 1909 (հունվարի 7 1910), Օստաշկով, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 14, 1942[1], Q37170022?, Syanno District, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), Բելառուսիայի պարտիզանական շարժման ղեկավարներից Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների տարիներին, Խորհրդային Միության հերոս (ետմահու, մարտի 7, 1943 թ)[2]։
1941 թվականի հոկտեմբերին անձնական խնդրանքով մի խումբ երկաթուղայինների հետ ուղարկվել է թշնամու թիկունքը։ Օրշայում ստեղծել է ընդհատակյա խումբ, որը երեք ամսում խորտակել է գերմանական 93 շոգեքարշ, կատարել այլ դիվերսիաներ։ 1942 թվականի ամռանը և աշնանը Զասլոնովի բրիգադը գործել է Վիտեբսկ-Օրշա-Սմոլենսկի շրջանում և ոչնչացրել մեծ քանակությամբ գերմանական ռազմանավ, տեխնիկա և կենդանի ուժ։
Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով և մեդալներով։
Զասլոնովի հիշատակին Օրշայում կանգնեցված է հուշարձան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 661)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Զասլոնով» հոդվածին։ |
|