Գյուղ | ||
---|---|---|
Կոտայք | ||
Տեսարան Կոտայքից, հեռվում՝ Հատիսը | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ, Աբովյանի շրջան և Երևանի գավառ | |
Այլ անվանումներ | Բարձափի | |
ԲԾՄ | 1450 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1578 մարդ (2012[1]) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կոտայք, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում` մարզկենտրոնից 40 կմ հարավ-արևմուտք, Աբովյան քաղաքից 3 կմ արևելք, Նոր Գյուղ և Կապուտան գյուղերի միջակայքում՝ Հատիս լեռան հարավարևմտյան ստորոտին։ Ծովի մակերևույթից բարձր է 1437-1492 մետր[2]։
Կոտայքի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 150 | 570 | 862 | 910 | 951 | 1181 | 1295 | 1560[4] | 1627 | 1558[5] |
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։
Կոտայքում է գտնվում Սբ. Նշան և Մարիամ Աստվածածին եկեղեցիները։
|