Կրաշեն

Գյուղ
Կրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Ախուրյանի շրջան
Մակերես13.4 կմ²
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն274[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Կրաշեն (Հայաստան)##
Կրաշեն (Հայաստան)

Կրաշեն, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս-արևելք, Շիրակի լեռների հարավային փեշերին։ Վերանվանվել է Կրաշեն 1945 թ. դեկտեմբերի 7-ին[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կրաշենի մշտական բնակչությունը կազմել է 244, առկա բնակչությունը՝ 246 մարդ[3]։ 1831 թվականից մինչ օրս բնակիչները հայեր են[4], որոնց նախնիները եկել են Կարինի Պզտի-Տույ գյուղից և Պարսկահայաստանից[2]։

Կրաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 219 414[4] 614 279 424 376 242 222 140 294 244[3]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ճակնդեղի և բանջարեղենի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրաշենում կա 1859 թ.-ի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 250 — 992 էջ։
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 114» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]