Կրիշյանիս Վալդեմար լատիշ․՝ Krišjānis Valdemārs | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1825[1] |
Ծննդավայր | Վալդգալե, Լատվիա |
Վախճանվել է | նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1891[2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Մեծ գերեզմանատուն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, գրող, լրագրող, հրապարակախոս, հրատարակիչ, բանահավաք և բառարանագիր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Դորպատի կայսերական համալսարան |
Krišjānis Valdemārs Վիքիպահեստում |
Կրիշյանիս Վալդեմար(ս) (լատիշ․՝ Krišjānis Valdemārs, հայտնի է նաև որպես Քրիստիան Վալդեմար, Վոլդեմար, Խրիստիան Մարտինովիչ Վալդեմար, դեկտեմբերի 2, 1825[1], Վալդգալե, Լատվիա - նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1891[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]), լատվիացի գրող, բանահյուսագետ, լուսավորական, Երիտասարդ լատվիացիների շարժման և լատվիական վերածննդի հոգևոր առաջնորդ։
Կրիշյանիս Վալդեմարը ծնվել է 1825 թվականի դեկտեմբերի 2-ին Վեցյունկուրի դաստակերտում։ Կրթություն է ստացել Սասմակայի (ներկայում՝ Վալդեմարպիլս), Պունիի ու Լուբեզարի դպրոցներում։
Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Էդոլեում որպես գրագրի օգնական։ Այնտեղ կազմակերպել է Լատվիայի առաջին գրադարանը։
1840-ական թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Սասմակայում քաղաքում, որը 1926 թվականին վերանվանվել է նրա պատվին։ Դրանից հետո Ելգավայում սովորել է գիմնազիայում, ապա ընդունվել է Դորպատի համալսարան, որտեղ սովորել է տնտեսագիտություն։ Համասլարանում սովորելու տարիներին կազմակերպել է խմբակ, որի նպատակն էր նպաստել լատիշերենի ու լատվիական մշակույթի ազատ զարգացմանը։ Հետագայում այդ խմբակը վերաճեց Երիտասարդ լատվիացիների շարժման։ 1862 թվականից մինչ 1865 թվականը շարժման մյուս մասնակիցների, այդ թվում՝ Կրիշյանիս Բարոնի հետ հրատարակել է լատիշերեն «Պետերբուրգաս ավիզես» («Պետերբուրգյան լրագիր») թերթը։ Կոչ է արել զարգացնել լատիշերենով կրթությունը, հավաքել ու մշակել բանահյուսական ստեղծագործությունները։ 1848 թվականին կազմակերպել է Լատվիայում առաջին երգչախմբերից մեկը։ 1872-1879 թվականներին հրատարակել է ռուսերեն-գերմաներեն-լատիշերեն բառարան։
Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է պետական ծառայության ֆինանսների նախարարությունում, մշակել է Ռուսաստանում նավագնացության զարգացման նախագիծ, հիմնադրել է (սկսած 1864 թվականից) 11 ծովագնացության ուսումնարաններ, որոնցից տասը գտնվում էին ժամանակակից Լատվիայի տարածքում, տասնմեկերորդը՝ Պալանգայում։
1873 թվականին Կրիշյանիս Վալդեմարի առաջարկությամբ ստեղծվում է Ռուսաստանում առաջին ծովային ընկերությունը։
Կրիշյանիս Վալդեմարը մահացել է 1891 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում։ Թաղված է Ռիգայի Գերմանական մեծ գերեզմանատանը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիշյանիս Վալդեմար» հոդվածին։ |
|