Կրիստա Ուայթ անգլ.՝ Krista White | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1984 |
Ծննդավայր | Փայն Բլաֆ, Արկանզաս, ![]() |
Քաղաքացիություն | ամերիկացի, աֆրո–ամերիկացի |
Մասնագիտություն | մոդել |
Կրիստա Ուայթ (դեկտեմբերի 19, 1984, Pine Bluff, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Հայտնի է իր Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի 14–րդ սեզոնի հաղթանակով, որի մրցանակը Wilhelmina Models գործակալության հետ պայմանագիրն, 100,000 դոլարանոց պայմանագիրը CoverGirl–ի հետ և Seventeen ամսագրի շապիկին հայտնվելն էր[1][2]։
Ուայթը ծնվել է Փայն Բլաֆում, Արկանզաս։ Մինչ ԱՀԹՄ–ին մասնակցելը նա աշխատում էր մանրածախ խանութի մենեջեր։
Մրցույթի ժամանակ նրա լուսանկարները չորս անգամ ճանաչվեցին լավագույնը և հաղթեց չորս մարտահրավեր։ Նա հաղթեց իր մրցակցին՝ Ռաինա Հեինին, քանի որ ժյուրիները կարծում էին, որ Ուայթը ավելի մեծ հաջողությունների կհասնի միջազգային ասպարեզում[3]։
Մրցույթից հետո նա մասնակցեց դիզայներ Նիկոլ Միլերի հավաքածուի ցուցադրությանը Նոր Զելանդիայում[4]։
Ուայթը աշխատել է նաև դիզայներ Բեթսի Ջոնսոնի «Celestino Collection» հավաքածուի համար[5]։
2011 թվականին քայլեց անցուղով ամերիկյան BET հեռուստաալիքի «Rip the Runway» հեռուստաշուում։
|