Կրիստինա Պիմենովնան ծնվել է 2005 թվականի դեկտեմբերի 27-ին, Մոսկվայում[6]։ Մինչև մեկ տարեկանը ապրել է Ֆրանսիայում, ապա ծնողների հետ տեղափոխվել է Մոսկվա[7]։ Իր մոդելային կարիերան սկսել է 2009 թվականի նոյեմբերից։ Կրիստինայի հայրը՝ Ռուսլան Պիմենովը ֆուտբոլիստ է, խաղացել է Դինամո, Լոկոմոտիվ և այլ ակումբներում, ինչպես նաև խաղացել է Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Մայրը՝ Գլիկերիա Պիմենովան տնային տնտեսուհի է[8][9][10]։ Նրա ավագ քույր Նատալիան սովորում է Մեծ Բրիտանիայում։
Կրիստինան համարվում է Ռուսաստանի ամենահայտնի և ամենապահանջված երեխա մոդելներից մեկը[11]։ Մոդելային կարիերան սկսել է այն բանից հետո, երբ նրա մայրը նրա հետ անցկացրել էր ֆոտոսեսիա և նկարները ուղարկել «President Kids» մոդելային ընկերություն[12]:Նա համագործակցում է այնպիսի հայտնի ապրանքանիշների հետ, ինչպիսիք են՝ Prada, Burberry, Silvian Heach, Armani: Նկարահանվել է ավելի քան 20 գովազդային հոլովակնեում։ Բացի ռուսերենից, խոսում է նաև իտալերեն։ Զբաղվում է գեղարվեստական գիմնաստիկայով (մարզիչը Օլգա Կապրանովան է)։ Իր հասակակիցների շրջանում մրցույթներում եղել է ոսկե մեդալակիր[13][14]։ Ռուսաստանում Ferrero ընկերության դեմքն է[9][15]։ 2011 թվականի արդյունքերում ուկրաինական Google-ում Կրիստինան հայտնվել է 3-րդ հորիզոնականում՝ ամենափնտրված անձանց շարքում[16]։ Մասնակցել է «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» ֆիլմի լսումներին, բայց նրա վատ անգլերենի պատճառով դերը տվել են ամերիկացի մոդել Մաքենզի Ֆոյին[17]։
2014 թվականի վերջում անցկացված հարցումների արդյունքում Կրիստինան ճանաչվել է, որպես աշխարհի ամենագեղեցիկ աղջիկ[18][19]։
ԶԼՄ-ներում չեն դադարում բանավեճերը, որ նրա ծնողները արհեստականորեն ստեղծում են աղջկա չափազանց սեքսուալ կերպարը, որը համապատասխան չէ նրա տարիքին[20][21][22][23]։ Մոդելի մայրը ժխտում է նման կարծրատիպերը[24]։
10 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ և պայմանագիր է կնքել LA Models մոդելային գործակալության հետ[25]։ Կրիստինա Պիմենովնան այժմ համարվում է աշխարհի ամենագեղեցիկ երեխաներից մեկը։