Հալդիս Մուրեն Վեսոսի մրցանակ (նորվ.՝ Halldis Moren Vesaas-prisen)[1], նորվեգական գրական մրցանակ, որն ամեն տարի շնորհվում է նորվեգացի բանաստեղծներին քնարական ստեղծագործություններ և/կամ բանաստեղծական վերապատումների, գրական արժանիքների և ընդգրկման մասշտաբայնության համար, որոնցով նրանք ուրույն տեղ ունեն նորվեգական բանաստեղծության մեջ։ Մրցանակը հիմնել է Օլաֆ Նորլիս Բոխանդել հրատարակչությունը, այժմ հանձնում է «Նորլի» (նորվ.՝ Norli Gruppen AS) խումբը՝ ի հիշատակ նորվեգացի բանաստեղծուհի Հալդիս Մուրեն Վեսոսի, 1995 թվականի նրա մահից հետո։ Հանձնաժողովի կազմում են «Նորլի»-ից կառավարիչ, հրատարակչության գրական տնօրենը և Նորվեգիայի գրողների միության գործող նախագահը։ Մրցանակի ֆոնդը կազմում է 25 000 նորվեգական կրոն[2]։