Գյուղ | |||
---|---|---|---|
Հայկավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղ | Մեծամոր (համայնք) | Մեծամոր համայնք[1] | ||
Մակերես | 3.6 կմ² | ||
ԲԾՄ | 858 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲1508 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | հայկավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[3] | ||
Փոստային ինդեքս | 0929[4] | ||
| |||
Հայկավան (նախկին անվանումը՝ Թափադիբի), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 860 մ բարձրության վրա, մարզկենտրոն Արմավիրից մոտ 5 կմ հարավ։ Հայկավան է վերանվանվել 1946 թ. ապրիլի 4-ին[5]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հայկավանի մշտական բնակչությունը կազմել է 1508, առկա բնակչությունը՝ 1395 մարդ[6]:1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[7], որոնց մի մասի նախնիներն այստեղ են գաղթել Սուրմալուից։ Հայկավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։
Այստեղ հայտնաբերվել են սեպագիր արձանագրություններ և հնագույն բնակավայրի մնացորդներ, ունի 1875 թվականին Սբ. Աստվածածին եկեղեցի (Փոքր Արմավիր)։
|