Հանս Լեբերեխտ Hans Leberecht | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1910 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 10, 1960[1][2] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, գրող և սցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Էստոնիա, ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Ժանրեր | վեպ և վիպակ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Հանս Լեբերեխտ (էստ․՝ Hans Leberecht; նոյեմբերի 18 (դեկտեմբերի 1), 1910, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10, 1960[1][2], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Էստոնացի արձակագիր։ Ստալինյան մրցանակի դափնեկիր (1949):
Մանկությունն անցել է Էստոնիայում։ 1918 թվականից ապրել է Պետրոգրադում։ 1928 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «Էլեկտոսիլա» գործարանում։ Առաջին պատմվածքները տպագրվել են 1930 թվականին գործարանի պարբերականում։ 1935 թվականին նրան առաջին անգամ տպագրում է լենինգրադյան «Резец» ամսագիրը։ 1936 թվականին համամիութենական գրական մրցույթում արժանանում է մրցանակի։ 1935-1937 թթ. սովորում է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երեկոյան բաժնում։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որից հետո թղթակցում է «Советская Эстония» թերթին։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 511)։ |