Հանս Հինրիխ գերմ.՝ Hans Hinrich | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1903[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական ռայխ |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1974[1][2][3] (70 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Արևելյան Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա և Իտալիա |
Կրոն | հուդայականություն և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | հնչյունավորող, կինոռեժիսոր և կինոդերասան |
Հանս Հինրիխ (գերմ.՝ Hans Hinrich, նոյեմբերի 27, 1903[1][2][3], Բեռլին, Գերմանական ռայխ - հոկտեմբերի 30, 1974[1][2][3], Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի կինոդերասան, ռեժիսոր և սցենարիստ։
Ծնվել է 1903 թվականին Բեռլինում։ 1928 թվականին ամուսնացել է գերմանացի կինոդերասանուհի Մարի Կրանի հետ։ 1931 թվականին UFA-ում սկսել է կր ռեժիսորի կինոկարիերան։ Նրա ֆիլմերում նկարահանվել են այդ ժամանակվա հայտնիները (Հենրիխ Գեորգե, Հանս Ալբերս և ուրիշներ), սակայն ֆիլմերն այդքան էլ հաջող չէին։
Հանս Հենրիխն ուներ հրեական ծագում և ՆՍԳԲԿ-ի իշխանության գալու հետ միասին նրա կարիերայում և կյանքում առաջացան արագ զարգացող խնդիրներ։ Նա դարձավ կաթոլիկ։ Նրան հեռացրեցին Մշակույթի կայսերական պալատից, սակայն կարողացավ խուսափել վատագույն ճակատագրից՝ թույլտվություն սատնալով գնալ Իտալիա։
Իտալիայում Հենրիխն ապրել և աշխատել է Հռոմում, մասնակցել է իտալական ֆիլմերի նկարահանումներին, սովորաբար Ջովանի Հենրիխ և Ջովանի Հայնրիխ կեղծանուններով։ Պատերազմից հետո սկսեց նրա դերասանական կարիերայի երկրորդ փուլը, այժմ արդեն Իտալիայում։
1953 թվականին կատարել է բժիշկ Բոնահովենի դերը «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմում[4]։ Ֆիլմի տիտրերում նրա անունը գրված էր նոր կեղածանունով՝ Հայնս Հենդրիխ[5]։
1955 թվականին Հանս Հենրիխը վերադարձավ Արևմտյան Գերմանիա, դարձավ մի քանի արդեն գերմանական ֆիլմերի ռեժիսոր։ 1958 թվականին նա դառնում է Գելզենկիրխեն քաղաքի Ռուր երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Իր պաշտոնը նա ստանձնել է մինչև 1966 թվականը։
Մահացել է 1974 թվականին Արևմտյան Գերմանիայում։