Հացավան (Կոտայքի մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս Հացավան (այլ կիրառումներ) և Աբդալար (այլ կիրառումներ):
Գյուղ
Հացավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի մարզ
ՀամայնքԿոտայքի մարզ և Երևանի գավառ
ԳյուղապետՇավարշ Սարգսյան
Մակերես19,86 կմ²
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն621 մարդ (2012[1])
Խտություն31 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հացավան (Կոտայքի մարզ) (Հայաստան)##
Հացավան (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Հացավան (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)##
Հացավան (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)

Հացավան, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 58 կմ հարավ-արևմուտք[2]։ Հնավայր է։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 59 261 291 540 472 494 451 511 563 608[4]

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հյուսիս, բարձունքի վրա, գտնվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ. 1 հազարամյակի ամրոցի ավերակներ։

Հնավանից հյուսիս, բարձունքի վրա գտնվող անտիկ դարաշրջանի ամրոցը, իբրև Գառնիի առաջապահ ամրություն, հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները։ Պեղումներով (1964-68) պարզվել է, որ ամրոցը շրջապատված է եղել անմշակ քարերով շարված պարսպով, հյուսիսային մասում ունեցել է 3 կիսակլոր աշտարակներ, մյուս կողմերում՝ քառանկյունի որմնահեցեր։ Մուտքը եղել է պարսպի հարավարևմտյան անկյունում։ Ամրոցը կառուցապատվել է քարաշեն՝ ներսից սվաղված և գաջե ձևավոր քիվերով հարդարված պատեր ունեցող սենյակներով։ Դրանց հարթ ծածկերը հենվել են սյուների վրա, որոնց քարե խարիսխները հայտնաբերվել են տեղում։ Տնտեսության մեջ կիրառվել են խեցեղեն, քարե ու ապակե անոթներ, մետաղե առարկաներ, երկանքներ։ Ամրոցը գոյատևել է մինչև վաղ միջնադար։ Այժմյան գյուղի տարածքում եղել է հին բնակավայր և դամբարանադաշտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 5 — 992 էջ։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 120» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։