Հելենա Կադարե | |
---|---|
Ծննդյան անուն | ալբ․՝ Elena Gushi |
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիերի, Ալբանիա |
Մասնագիտություն | վիպասան, լրագրող, թարգմանչուհի և սցենարիստ |
Լեզու | ալբաներեն |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Տիրանայի համալսարան |
Ժանրեր | արձակ |
Ամուսին | Իսմայիլ Քադարե |
Զավակներ | Besiana Kadare? |
Կայք | albanianliterature.net/authors/modern/kadare-h/index.html |
Հելենա Կադարե (ալբ․՝ Helena Kadare, սեպտեմբերի 21, 1943[1], Ֆիերի, Ալբանիա), ալբանացի բանաստեղծուհի, նովելների ու պատմվածքների հեղինակ[2]։
Հելենա Կադարեն ծնվել է 1943 թվականին ալբանական Վլորա քաղաքում։ Ավարտել է Տիրանայի համալսարանը։ Աշխատանքային գործունեությունը Հելենան սկսել է ծավալել թերթերի խմբագրություններում և հրատարակչություններում։ Առաջին ալբանացի կինն է, ով հրատարակել է վեպ ալբաներենով։ Այդ վեպը կոչվում է «Ծանր ծնունդ» (Një lindje e vështirë, 1970 թվական)։
1990 թվականից, ամուսնու հետ համատեղ, ով հայտնի գրող Իսմայիլ Կադարան է, տեղափոխվում են բնակության Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ[3]։
Հելենա Կադարեն զբաղվում է նաև թարգմանական գործունեությամբ. հիմնականում ֆրանսերենից ստեղծագործություններ է թարգմանում մայրենի ալբաներենի։
|