Հենրի Լեֆեյի վեց կանայք անգլ.՝ The Six Wives of Henry Lefay | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | էքսցենտրիկ կատակերգություն |
Թվական | 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Հովարդ Մայքլ Գուլդ |
Դերակատարներ | Թիմ Ալեն[1][2], Էլիշա Քաթբերթ[1][2], Էփաթա Մերքերսոն[2], Էնդի ՄաքԴաուել[1][2], Ջեննա Էլֆման[2], Պաս Վեգա[1][2], Լինդսի Սլոուն[2], Ջեննա Դևան, Էրիկ Քրիստիան Օլսեն[2], Քելլի Գառներ, Բարբարա Բերրի[2], Քրիս Քլեյն[2], Էդվարդ Հերման[2] և Լարի Միլլեր[2] |
Օպերատոր | Նենսի Շրայբեր |
Երաժշտություն | Սթեֆան Բարթոն |
Տևողություն | 95 ± 1 րոպե |
«Հենրի Լեֆեյի վեց կանայք», (անգլ.՝ The Six Wives of Henry Lefay) կատակերգական տարրերով ամերիկյան դրամատիկական ֆիլմ, որն առաջին անգամ մեծ էկրաններին հայտնվեց 2009 թվականին։ Գլխավոր դերում Էլիշա Քաթբերթն է։ Պրոդյուսոր և սցենարիստ Հովարդ Գուլդի ռեժիսորական դեբյուտն է։ Ֆիլմի կարգախոսը ՝ He loves women- Lots of women (անգլ.՝ նա սիրում է կանանց- շատ կանանց): Ֆիլմը ստացել է PG-13 վարկանիշը MPAA ասոցիացիայից (մինչև 13 տարեկան անձանց համար ֆիլմը դիտելը ցանկալի չէ)։
Ֆիլմը պատմում է Բարբի անունով ինքնուրույն աղջկա մասին, ով բիզնեսմենի և վիդեոտեխնիկայի վաճառողի դուստրն է և որը վերադառնում է տուն և իմանալով, որ իր հայրը Մեքսիկայում հանգստանալու ժամանակ մահացել է պարաշյուտով թռնելուց ։ Նա վերադառնալով իր հարազատ քաղաք, իր հոր հինգ կանանց հետ չի կարողանում որոշել ինչ անել հոր մարմնի հետ՝ դիակիզել, թե հողին հանձնել։ Ցավալի ավարտը շրջվում է ոչ ամենադրամատիկական ճանապարհով։
Դերասան | Դեր |
---|---|
Թիմ Ալեն | Հենրի Լեֆեյ |
Էնդի Մաք Դաուել | Կեյտ |
Բարբարա Բերրի | տատիկ |
Ջենա Էլֆման | Օֆելիա |
Էրիկ Քրիստիան Օլսեն | Լլոյդ |
Լիդսլեյ Սլոուն | Վանդակի տեքստ |
Պաս Վեգա | Վերոնիկա |
Ջենա Դուան | Սառա Ջեյն |
Քրիս Կլեյն | Սթիվի |
Էդվարդ Հերման | Ջոն Գուդենոֆ |
Էլատա Մերկերսոն | Էֆֆա |
Լարրի Միլլեր | Լիփշուց |
Էնթոմի Քուին | սպա Պինկի |
Էլիշա Կատբերթ | Բարաբարա |
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Նորուոլկեում ՝ Նյու-Յորքից ոչ հեռու, նաև Նյու-Միլֆորդում և Ռոկսբերիում 2007 թվականի սեպտեմբերի 12-ից միչև հոկտեմբերի 21-ը։ Ֆիլմի սկզբում ծովափի նկարահանումները տեղի են ունենում Էլ-Սեգունդոյում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա)։ Հուղարկավորվման բյուրոյի դերը կատարեց Allingham Spillane փաստաբանական գրասենյակը[3]։
Կինոֆիլմը մեծ էկրանին առաջին անգամ ցուցադրվեց 2009 թվականի հունիսի 18-ին Իսրայելում։ Պրեմիերան DVD-ով Հոլանդիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում կայացել է 2010 թվականին, իսկ Մեծ Բրիտանիայում և Իտալիայում 2011 և 2012 թվականներին։ Հունգարիայում հեռուստատեսությամբ պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 21-ին։
|