Գյուղ | ||
---|---|---|
Հերսոնք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խլաթի գավառակ | |
Այլ անվանումներ | Խերսոնկ, Խերսոնկ, Խերսունգ, Հեսրոնք, Հետսանք, Հերսանկ, Հերսանք, Հերսունք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 262 մարդ (1909) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | հերսոնքեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Հերսոնք (քրդ.՝ Êrsonk), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառակում։ Գտնվում էր Խլաթ քաղաքից 5 կմ հյուսիս՝ բլրապատ վայրում։
Հերսոնքը եղել է զուտ հայաբնակ գյուղ։ 1882 թվականին ուներ 19 տուն՝ 205 հայ բնակչով, իսկ 1909 թվականին 28 տուն՝ 262 հայ բնակչով։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Հերսոնքը ավերվել է թուրքերի կողմից։ Բնակչության մի մասը զոհվել է, իսկ մյուսները բռնությամբ տեղահանվել են։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։
Հերսոնքում կար Ս. Թորոս անունով հայկական եկեղեցի[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 383)։ |
|