Գյուղ | ||
---|---|---|
Հոբարձի | ||
![]() Գյուղի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Գյուլագարակ (համայնք) | Գյուլագարակ համայնք[1] | |
Գյուղապետ | Մարտուն Միրզոյան | |
Մակերես | 5.98 կմ² | |
ԲԾՄ | 1350 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 736[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | հոբարձեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Հոբարձի, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։
Գտնվում է Ստեփանավանից մոտ 8 կմ հարավ-արևելք։
Գյուղում պահպանվել է V - VI դարերի սրահավոր, միանավ թաղածածկ դահլիճ տիպի եկեղեցի։ Թաղը ուժեղացված է ուղղանկյուն կտրվածքով որմնասյուներին հենվող զույգ թաղակիր կամարներով։ Հարավից կից է ուղղանկյուն հատակագծով խորանավոր ավանդատունը (պահպանվել են հետքերը), որի մուտքը բեմառաջքից է։
Աղոթասրահը երեք կողմից (բացի արևելյան) եզերվել է արտաքին սրահով, որից պահպանվել են երբեմնի փայտաշեն ծածկի հենարան պահունակները (հյուսիսային և հարավային որմերին)։ Սրահի երկայնական թևերը արևելքում ավարտվել են բաց խորանով։ Եկեղեցին ունեցել է երեք մուտք՝ հարավային, արևմտյան և հյուսիսային (վերջին երկուսը, ինչպես և ավանդատան մուտքը այժմ փակ են)։ Պահպանվել է հյուսիսային շքամուտքի 3/4 որմնասյուները՝ կիսաշրջանաձև բարավորն ընդգրկող որմնակամարով (ավարտվել է ճակտոնով)։ Արևմտյան որմնասյան խոյակը ձևավորված է պայտաձև կամարիկների շարքով։ Հոբարձին հիմնովին վերակառուցվել է XIX դարում՝ կորցնելով սկզբնական տեսքը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հոբարձիի մշտական բնակչությունը կազմել է 736, առկա բնակչությունը՝ 643 մարդ[2]։ Հոբարձիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 31 | 176[4] | 413 | 633 | 778 | 709 | 744 | 694 | 803[5] | 814 | 736[2] |
Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունը, անասնապահությունն ու բանջարաբուծությունն է։ Զբաղվում են նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, «Հոբարձի» հոդվածից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |