Հոմո դեուս։ Վաղվա համառոտ պատմությունը

Հոմո դեուս։ Վաղվա համառոտ պատմությունը
եբրայերեն՝ ההיסטוריה של המחר և անգլ.՝ Homo Deus
ԵնթավերնագիրA Brief History of Tomorrow
ՀեղինակՅուվալ Նոյ Հարարի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրէսսե
Թեմապատմություն
Բնօրինակ լեզուեբրայերեն
ՆախորդSapiens: A Brief History of Humankind?
Հաջորդ21 դաս 21-րդ դարի համար
Երկիր Իսրայել
ՀրատարակիչDevir?
Հրատարակման տարեթիվ2015

«Հոմո դեուս։ Վաղվա համառոտ պատմությունը» (եբրայերեն։ ההיסטוריה של המחר), գիրք, որը գրվել է Երուսաղեմի հրեական համալսարանի պրոֆեսոր Յուվալ Նոյ Հարարիի կողմից։ Գիրքը 2015 թվականին առաջին անգամ հրատարակվել է եբրայերենով «Dvir» հրատարակչության կողմից, իսկ անգլերեն տարբերակով այն լույս է տեսել առաջինը Միացյալ Թագավորությունում (2016), ապա Միացյալ Նահանգներում։

Ինչպես իր նախորդ՝ Սապիենս։ Մարդկության համառոտ պատմությունը գրքում, այնպես էլ այստեղ Հարիրին շարադրել է պատմության ընթացքը` նկարագրելով իրադարձությունները և անհատական մարդկային փորձը, ինչպես նաև բարոյական խնդիրները, որոնք կապված են եղել իր պատմական ակնարկի հետ։ Այնուամենայնիվ, Հոմո դեուսն ավելի շատ գործ ունի մարդու (Homo sapiens)՝ իր գոյության պահից և էվոլուցիայի ընթացքում որպես երկրագնդի ամենադոմինանտ տեսակ ձեռք բերած ունակությունների հետ։ Գիրքը նկարագրում է մարդկության ներկայիս հնարավարություններն ու ձեռքբերումները և փորձում է ուրվագծել ապագայի կերպարը։ Այստեղ շատ փիլիսոփայական հարցեր են քննարկվում, ինչպիսիք են մարդկային փորձը, անհատականությունը, մարդկային զգացմունքները և գիտակցությունը։ Հարարին նշում է, որ ապագայում մարդը դադարում է մնալ սապիենս՝ դառնալով Աստված (Homo deus)։

Գիրքն իր առջև դնում է ապագա Հոմո սապիենսի (մարդ բանական) հնարավորությունների ուսումնասիրումը։ Հարարին նշում է, որ 21-րդ դարի ընթացքում մարդկությունը հավանաբար զգալի փորձ կկատարի երջանկություն, անմահություն և աստվածային ուժեր ձեռք բերելու համար։ Գրքի ողջ ընթացքում Հարարին բացահայտորեն ներկայացնում է անցյալի և ներկայի վրա հիմնվելով ապագայում դրանք կյանքի կոչելու տարբեր ուղիները[1]։

Homo sapiens-ը նվաճում է աշխարհը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գրքի առաջին մասն ուսումնասիրում է մարդկանց և այլ կենդանիների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները, բացահայտելով, թե ինչն է հանգեցրել մարդկության դոմինանտ (ճնշող) լինելուն։

Homo sapiens-ը աշխարհին իմաստ է տալիս

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մոտավորապես 70,000 տարի առաջվանից, երբ վերբալ/լեզվական հեղափոխություն եղավ, մարդիկ ապրում էին «միջենթակայական իրականության» մեջ, ինչպիսիք են երկրները, սահմանները, կրոնը, գումարը և ընկերությունները։ Սրանք ստեղծվել են, որպեսզի տեղի ունենա լայնամասշտաբ, ճկուն համագործակցություն տարբեր անհատների միջև։ Մարդկությունը առանձնանում է կենդանիներից այն պատճառով, որ մարդիկ հավատում են միջենթակայական կառուցվածքին, որը գոյություն ունի միայն մարդկային մտքի մեջ, և ուժ է ստանում հավաքական հավատքի միջոցով։
  • Մարդու՝ իր գործողություններին և մտքերին իմաստ տալու կարևորագույն ունակությունով է պայմանավորված իր բազմաթիվ նվաճումները։
  • Հարարին պնդում է, որ մարդասիրությունը կրոնի տեսակ է, որն աստվածների փոխարեն երկրպագում է մարդկությանը։ Այն մարդուն և իր պահանջները դնում է գլխավոր առաջնահերությունների թվում, որտեղ հենց իրենք՝ մարդիկ, շրջանակվում են որպես դոմինանտ էկաներ։ Հումանիստները հավատում են, որ բարոյականությունն ու արժեքները բխում են յուրաքանչյուր մարդու ներսից, այլ ոչ թե արտաքին աղբյուրից։ Հարարիի կարծիքով, 21-րդ դարի ընթացքում մարդասիրությունը կարող է մարդկանց անմահության, երջանկության և զորության որոնումների տանել։

Homo sapiens-ը կորցնում է կառավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեխնոլոգիական զարգացումները սպառնում են մարդու՝ իր կյանքին իմաստ տալու ընդունակությանը. Հարարին հնարավոր է համարում մարդկության փոխարինման հնարավորությունը սուպեր մարդով կամ «հոմո դեուս» (մարդ աստվածային), որը օժտված է ունակություններով, ինչպիսին է հավիտենական կյանքը[2]
  • Վերջին գլուխը ենթադրում է, որ մարդիկ ալգորիթմներ են, և այսպիսի Homo sapiens-ը դոմինանտ չէ տիեզերքում, որտեղ մեծ տվյալները դառնում են պարադիգմա։
  • Գիրքն ավարտվում է ընթերցողին ուղղված հետևյալ հարցով.

    «Ի՞նչ է լինելու հասարակության, քաղաքականության և առօրյա կյանքի հետ, երբ ոչ բանական բայց չափազանց խելացի ալգորիթմները մեզ իմանան ավելի լավ, քան մենք ինքներս մեզ»[3]

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թայմ ամսագիրը Homo Deus-ն ավելացրել է 2017 թվականի ոչ գեղարվեստական լավագույն գրքերի ցանկում[4]
  • Wellcome ցուցակագրել է Homo Deus-ը 2017-ի գրական մրցանակների համար[5]

Հրատարակումից հետո Հոմո Դեուսը մեդիայի կողմից մեծ ուշադրության արժանացավ․ The New York Times[6][7], The Guardian[8][9], The Economist[10], The New Yorker[11], NPR[12], Financial Times[13], and Times Higher Education[14] պարբերականները քննադատական հոդվածներ են հրապարակել։ Book Marks կայքը հայտնում է, որ քննադատների 43%-ը գիրքը «զառանցանք» է որակել, մնացածը կա՛մ «դրական» (29%), կա՛մ «խառը» (29%)[15]։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը թարգմանվել է հետևյալ լեզուներով.

  • Անգլերեն։ Սեպտեմբեր, 2016
  • Իսպաներեն։ Հոկտեմբեր, 2016
  • Պորտուգլերեն։ Նոյեմբեր, 2016
  • Թուրքերեն։ Դեկտեմբեր, 2016
  • Չինարեն։ Հունվար, 2017
  • Գերմաներեն։ Փետրվար, 2017 (Անդրեաս Ուիրթենսոնի կողմից)
  • Հոլանդերեն։ Փետրվար, 2017[16]
  • Հունգարերեն։ Ապրիլ, 2017
  • Խորվաթերեն։ Մայիս, 2017
  • Իտալերեն։ Մայիս, 2017, Բոմպիանի
  • Կորեերեն։ Մայիս, 2017
  • Ֆիններեն։ Սեպտեմբեր, 2017
  • Ֆրանսերեն։ Սեպտեմբեր, 2017
  • Նորվեգերեն։ Բազար, 2017
  • Հունարեն։ Դեկտեմբեր, 2017
  • Չեխերեն։ Դեկտեմբեր, 2017
  • Լիտվերեն։ Փետրվար, 2018
  • Պարսկերեն։ Մարտ, 2018
  • Ռումիներեն։ Մարտ, 2018
  • Ռուսերեն։ Մարտ, 2018
  • Բուլղարերեն։ Ապրիլ, 2018
  • Լեհերեն։ Ապրիլ, 2018
  • Ուկրաիներեն։ Մայիս, 2018
  • Ալբաներեն։ Հունիս 2018
  • Վիետնամերեն։ Հուլիս 2018
  • Ճապոներեն։ Սեպտեմբեր, 2018
  • Սերբերեն։ Սեպտեմբեր, 2018[17]
  • Մարաթի։ Նոյեմբեր 2018
  • Դանիերեն։ Օգոստոս 2017
  • Հայերեն։ 2020

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Harari, Yuval Noah (2017). Homo Deus: A Brief History of Tomorrow. London: Vintage. էջեր 75–76. ISBN 9781784703936. OCLC 953597984.
  2. Shalev, Amichay (2015 թ․ մայիսի 6). «"ההיסטוריה של המחר": להרוג את המוות». Ynet (եբրայերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. English via Google Translate
  3. Harari, Yuval Noah (2016). Homo Deus: A Brief History of Tomorrow. Random House. էջ 462.
  4. Howorth, Claire (2017 թ․ նոյեմբերի 21). «The Top 10 Non-Fiction Books of 2017». Time. Վերցված է Դեկտեմբեր, 13, 2017-ին.
  5. «Homo Deus | Wellcome Book Prize». wellcomebookprize.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին.
  6. Senior, Jennifer (2017 թ․ փետրվարի 15). «Review: 'Homo Deus' Foresees a Godlike Future. (Ignore the Techno-Overlords.)». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  7. Mukherjee, Siddhartha (2017 թ․ մարտի 13). «The Future of Humans? One Forecaster Calls for Obsolescence». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  8. Adams, Tim (2016 թ․ սեպտեմբերի 11). «Homo Deus: A Brief History of Tomorrow by Yuval Noah Harari review – chilling». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  9. Runciman, David (2016 թ․ օգոստոսի 24). «Homo Deus by Yuval Noah Harari review – how data will destroy human freedom». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  10. «Future shock». The Economist. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  11. «Are Liberals on the Wrong Side of History?». The New Yorker. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  12. «Are Cyborgs in Our Future? 'Homo Deus' Author Thinks So». NPR.org. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  13. «Planet of the apps – have we paved the way for our own extinction?». www.ft.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  14. «Homo Deus: A Brief History of Tomorrow, by Yuval Noah Harari». Times Higher Education (THE) (անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
  15. «Homo Deus: A Brief History of Tomorrow». Book Marks. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
  16. https://www.bol.com/nl/p/homo-deus/9200000071595546
  17. Laguna (publisher)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]