Գյուղ | |||
---|---|---|---|
Հորբատեղ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան | ||
Այլ անվանումներ | Խորվատեղ | ||
ԲԾՄ | 1880 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 242[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Հորբատեղ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 20 կմ հյուսիս, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։
Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 12 կմ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։ Համայնքը սահմանակից է Արտաբույնքի, Շատինի, Եղեգիսի, Սալլիի գյուղական համայնքներին։
Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային և երաշտի տարիները։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հորբատեղի մշտական բնակչությունը կազմել է 242, առկա բնակչությունը՝ 232 մարդ[1]։ Մինչև 1918 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3], այնուհետ` հիմնականում հայերով։ Հորբատեղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 35 | 406 | 160 | 402 | 252 | 244 | 210 | 223[5] | 280 | 242[1] |
Գյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։
Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և XIII-XIV դարերի խաչքարեր։
Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։
|