Հուրի Գեբեշյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Այովայի համալսարան, Wake Forest School of Medicine?, Newton North High School? և Wake Forest University? |
Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
Houry Gebeshian Վիքիպահեստում |
Հուրի Գեբեշյան (անգլ.՝ Houry Gebeshian, հուլիսի 27, 1989, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ-ամերիկյան սպորտային մարմնամարզուհի։
Հուրի Գեբեշյանը ծնվել է 1989 թվականի հուլիսի 27-ին Մասսաչուսեթսի Քեմբրիջում, Քրիստինե Աբրահամյանի և Հակոբ Գեբեշյանի ընտանիքում։ 2007 թվականին ավարտել է Նյուտոնի Հյուսիսային ավագ դպրոցը[1]։
Հուրի Գեբեշյանը 2011 թվականին ավարտել է Այովայի համալսարանը, և ստացել է մարմնակրթական վերապատրաստման բակալավրի աստիճան։ 2012 թվականին վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել 2012 թվականի Օլիմպիական խաղերին, թողել է սպորտը[2] և բժիշկ դառնալու մտադրությամբ ընդունվել Ուեյք Ֆորեսթի բժշկական դպրոց (անգլ.՝ Wake Forest School of Medicine)։ Ավարտել է 2014 թվականին, ստացել բժշկական գիտությունների վարպետի աստիճան[3] և այժմ աշխատում է Օհայոյի Քլիվլենդի հիվանդանոցում։
Հուրի Գեբեշյանը ԱՄՆ և Հայաստանի կրկնակի քաղաքացի է։
2011 թվականին ներկայացրել է Հայաստանը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություն[4], 2015 թվականի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը[5] և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին[2] ։ Նա 2008-2011 թվականների Այովայի մարմնամարզական խմբի (անգլ.՝ Iowa Hawkeyes) անդամ էր[6]։
2015 թվականի Գլազգոյում աշխարհի առաջնության ժամանակ Հուրի Գեբեշյանը 51,965 միավոր արդյունքով 99 մասնակիցների շարքում 68-րդ տեղն է գրավել և հայտնվել էր 11-րդ տեղում, ինչ էլ նրան օլիմպիական նախնական ուղեգիր է ստացել[7]։
Ես շոկի մեջ էի, երբ մարզիչ Հակոբ Սերոբյանն ինձ հայտնեց, որ ես առաջին մարզուհին եմ լինելու, ով Օլիմպիական խաղերում ներկայացնելու է Հայաստանը։ Ես չգիտեի, որ ոչ մի հայ մարզուհի այդ մակարդակի մրցաշարում չի մրցել։ Ինձ համար մեծ պատիվ է, և ես օրհնված եմ, որ ունեմ Հայաստանը ներկայացնելու այս հնարավորությունը, և ես պատրաստվում եմ լավ ներկայացնել[2]։ - Հուրի Գեբեշյան
|
2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի իր մրցելույթներից հետո Հուրի Գեբեշյանը համբուրում է մարզական գործիքները, քանի որ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերն իր վերջին մրցումներն են։
Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին[8]։ - Հուրի Գեբեշյան
|