Հրանտ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | 1958 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Սպահան, Իրան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրթություն | Սպահանի համալսարան |
Մասնագիտություն | հայագետ |
Աշխատանք | Քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կայք | hrantmargaryan.net |
Հրանտ Մարգարյան (1958, Սպահան, Իրան), հայ կուսակցական, քաղաքական գործիչ, Հայաստան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն անդամ։
Հրանտ Մարգարյանը ծնվել է 1958 թվականի Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա թաղամասում, հաճախել է տեղի հայկական դպրոց, պետական համալսարանի հայագիտության բաժին, զբաղվել ուսուցչությամբ, հասարակական-կուսակցական գործունեությամբ։
1986-1987 թվականներին բնակություն է հաստատել Հունաստանում։ Հունաստանում աշխատել է Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական օրգան «Դրօշակ» թերթի խմբագրատանը՝ որպես լրատվության բաժնի պատասխանատու։ Երեք տարի անց՝ 1990 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում։
1994-1998 թվականներին բանտարկված է եղել քաղաքական պատճառներով (հետագայում չհաստատված մեղադրանքով)։
1998 թվականին ընտրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանյան Գերագույն Մարմնի անդամ։
2000 թվականի հունվարի 31-փետրվարի 12-ին Հայաստանում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 28-րդ ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, այնուհետև՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ։
Նույն պաշտոնին վերընտրվել է 2004 թվականի փետրվարի 6-17-ին, 2008 թվականի մայիսի 21-26-ին, 2011 հունիսի 24-հուլիսի 1-ին և 2015 թվակականի հունվարի 16-24-ը կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 29-րդ, 30-րդ, 31-րդ և 32-րդ ընդհանուր ժողովների ժամանակ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։