Գյուղական համայնք | ||
---|---|---|
Ձորամուտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Գյուղական համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
Վարչական շրջանի ղեկավար | Շ | |
Հիմնադրված է | 1896 թ. | |
Այլ անվանումներ | Էվլու | |
Մակերես | 729,8 կմ² | |
ԲԾՄ | 1590 մետր | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 281[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ձորամուտ, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 6-7 կմ հյուսիս, Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հարավ։ 1995 թվականից հարևան Գոգավան գյուղի հետ կազմել է Ձորամուտ համայնքը, 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ։ Ձորամուտ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[3]։
Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1590 մետր։ Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 594,4 հա, որից՝ 248,8 հա վարելահող, 157,7 հեկտար խոտհարք, 155,2 հա արոտ։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։
Հայաստան համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թ.-ին Ձորամուտ համայնքում կառուցել է ջրատար[4]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձորամուտի մշտական բնակչությունը կազմել է 281, առկա բնակչությունը՝ 277 մարդ[2]։ Ձորամուտ գյուղը հիմնադրվել է 1896 թվականին[5] և մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիների կողմից[6]։ 1989 թվականից վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականների և Ջավախքից տեղափոխված հայերով։
Ձորամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 245 | 338 | 440 | 577 | 738 | 851 | 320 | 281[2] |
|