Գյուղ | ||
---|---|---|
Ղարիբջանյան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Գյուղապետ | Մանվել Պողոսյան | |
Հիմնադրված է | 1935 թ. | |
Այլ անվանումներ | Ալեքսանդրովկա | |
Մակերես | 7.5 կմ² | |
ԲԾՄ | 1470 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 1138[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
| ||
Ղարիբջանյան, գյուղական համայնք Հայաստանի Շիրակի մարզում, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափից ոչ հեռու, մեղմաթեք հարթավայրում՝ ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա։
Նախկինում Ղարիբջանյանն ունեցել է Ալեքսանդրովկա, Ղարաքիլիսա Թազա, Ղարաքիլիսա Նոր, Ղարաքիլիսա Ռսի անվանումները։ Ղարիբջանյան է վերանվանվել 1935 թվականին։ Մայիսյան կայարանի գյուղը հիմնադրվել է որպես երկաթուղային կայարանին կից ավան։ Համայնքի մոտով են անցնում Գյումրի-Արմավիր ավտոխճուղին և Գյումրի-Կարս երկաթուղին[3]։
Այն ներառում է Ղարիբջանյան և Ախուրյանի կայարան (Ախուրյան կայարան) բնակավայրերը։ Ղարիբջանյան անվանումը ստացել է 1935 թվականին՝ բոլշևիկ Բագրատ Ղարիբջանյանի պատվին, վերջինս 1920 թվականին սպանվել էր[4]։
Նախկինում Ալեքսանդրովկա անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[5]։ Ղարիբջանյան է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին։
2001 թվականի տվյալներով Ղարիբջանյան բնակավայրում 953 մշտական բնակիչ կար, իսկ Ախուրյան կայարանում՝ 15 բնակիչ[6]։ 2012 թվականին 2 բնակավայրերում միասին 1138 բնակիչ է ապրում։
Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը զով է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են։ Կան արտեզյան ջրհորներ։
Բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Էրզրումի գավառներից, Կարսի մարզից։
2001 թ-ի վիճակագրական տվյալների Ղարիբջանյան գյուղն ունեցել է 890, Մայիսյան կայարանի գյուղը՝ 15 բնակիչ, որոնք հիմնականում աշխատում են երկաթուղային կայարանի սպասարկման ոլորտում։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 926 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 33%, աշխատունակներ՝ 50%, հետաշխատունակներ՝ 17%։ Ունի 201 տնտեսություն։ Ունի դպրոց, մանկապարտեզ, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Ղարիբջանյանի ազգաբնակչության փոփոխությունը.[7]
Տարի | 1908 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 202 | 345 | 539 | 667 | 674 | 595 | 954 | 953 | 1055[8] |
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 358 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 73 և 150 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
|