Ճարտարապետության և դիզայնի շվեդական կենտրոն | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | թանգարան և Swedish government agency? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ստոկհոլմ |
Վայր | Ստոկհոլմ[2] |
Պատկանում է | Շվեդիայի կառավարություն և Ministry of Culture of Sweden?[3] |
Հասցե | Exercisplan 4 Skeppsholmen, 111 49 Stockholm[2]10327[2] և 111 49[2] |
Հիմնադրվել է | 1962[4] |
Այցելուներ | 360 680 մարդ (2015)[5] և 800 497 մարդ (2016)[6] |
Տնօրեն | Kieran Long? |
Կայք | arkdes.se |
![]() | |
![]() |
Վազա թանգարան (շվեդ.՝ Svenskt arkitektur- och designcentrum, նախկինում հայտնի էր որպես Ճարտարապետության թանգարան (շվեդ.՝ Arkitekturmuseet)), Շվեդիայի ազգային թանգարան՝ նվիրված ճարտարապետությանը և դիզայնին։ Տեղակայված է Ստոկհոլմում գտնվող Սկեպպսհոլմեն կղզում, նույն համալիրում, որտեղ գտնվում է Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանը։ Թանգարանն ունի ճարտարապետությանը, քաղաքաշինությանը և դիզայնին նվիրված ցուցադրություններ։ Թանգարանը Մշակույթի նախարարության ենթակայության ներքո գործող վարչական մարմին է։
Ճարտարապետության թանգարանը հիմնադրվել է 1962 թվականին Շվեդ ճարտարապետների ազգային ասոցիացիայի (Sveriges Arkitekters Riksförbund) նախաձեռնությամբ՝ որպես մասնավոր հիմնադրամ։ Այն ազգայնացվել է 1978 թվականին և տեղակայված է եղել Սկեպպսհոլմենի Ծովային քարտեզների բաժնի կողմից նախկինում զբաղեցրած շենքերում։ Միջազգային մրցույթից հետո Պրիցկերի ճարտարապետական մրցանակի դափնեկիր Ռաֆայել Մոնեոյի կողմից նախագծված նոր տարածքները բացվել են 1998 թվականի փետրվարին[7]։
2013 թվականի փետրվարի 28-ին կառավարությունը նոր ցուցումներ է տվել թանգարանին և մայիսի 1-ին այն անվանափոխվել է, դառնալով Statens centrum för arkitektur och design (Ճարտարապետության և դիզայնի շվեդական կենտրոն)։ 1990-ականների կեսերից թանգարանը ղեկավարվում է Մշակույթի նախարարության կողմից[7]։
ArkDes-ը տեղակայված է երկու մասնաշենքերում, Շվեդիայի ռազմածովային ուժերի ուսումնական շենքը՝ Exercishuset[8] և վերջերս կառուցված շինությունը, որը նախագծել է իսպանացի ճարտարապետ Ռաֆայել Մոնեոն 1994-1997 թվականներին[9]։ Մշտական և ժամանակավոր ցուցասրահները գտնվում են Ֆրեդրիկ Բլոմի նախագծած պատմական շենքերում և ֆունկցիոնալիստական ոճով նախագծված նոր շենքում[9], որտեղ գործում են գրասենյակներ, գրադարան, հետազոտական սենյակներ, արվեստանոցներ և Պետական ճարտարապետական հավաքածուն ներառող արխիվներ։ Մոնեոյի շենքը 1998 թվականին արժանացել է Կասպեր Սալիմի անվան մրցանակի[10]։ 2018 թվականի հունիսին բացվել է նոր Boxen ժամանակավոր ցուցահանդեսային տարածքը[11][12]։
ArkDes մասնաշենքում գործում է մշտական ցուցադրություն և մի շարք ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսներ[13]։ Մշտական ցուցահանդեսում մոդելների, լուսանկարների և պատմական առարկաների տեսքով ներկայացված է շվեդական ճարտարապետությունը դարերի ընթացքում[14]։
Այլ տարածքները նվիրված են թեմատիկ ցուցահանդեսներին, որոնք ուսումնասիրում են ժամանակակից ճարտարապետությունն ու դիզայնը[15]։ ArkDes-ի արխիվային հավաքածուներում ներկայացված են շուրջ 500 ճարտարապետների աշխատանքների գծանկարներ, մոդելներ և լուսանկարներ։ Թանգարանի գրադարանում կան ամսագրեր սկսած 1930-ական թվականներից, ինչպես նաև ավելի քան 24000 գիրք[16]։
Ճարտարապետության և դիզայնի կենտրոնը ղեկավարում է Շենքերի և գույքի հետազոտման Էյնար Մացցոնի հիմնադրամը[17]։
2013 թվականին ArkDes-ում տեղի է ունեցել «Ժան Պոլ Գյունտերի նորաձևության աշխարհը. մայթից մինչև պոդիում» ցուցահանդեսը[18]։
Կենտրոնը մի շարք առիթներով համագործակցել է Վիքիմեդիա հիմնադրամի հետ։ 2013 և 2014 թվականներին Վիքիմեդիա Շվեդիան այնտեղ կազմակերպել է իր տարեկան ժողովը, իսկ 2014 թվականին ArkDes- ում կայացել է «Meet Wikipedia» միջոցառումը[19]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճարտարապետության և դիզայնի շվեդական կենտրոն» հոդվածին։ |
|